Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ «ՄԵՐՍԵԴԵՍԻ» ՎՆԱՍԸ 6 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ Է

Հունվար 13,2001 00:00
dat

Երեկ ԼՂՀ Գերագույն դատարանը (նախագահությամբ Ս. Ալեքսանյանի) շարունակեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուս 15 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Երեկ հրապարակվեցին գործում եղած փաստաթղթերը, մասնավորապես մի փորձագետի, որի տված եզրակացության համաձայն ամբաստանյալ Լեւոն Միրզոյանի պիջակի վրա հայտնաբերվել էին այրված բարութի հետքեր։ Լ. Միրզոյանը հերքեց, ասելով, որ իր պիջակի վրա չէր կարող նման բան լինել։ Հրապարկվեց նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի «Մերսեդես» մեքենային հասցրած վնասը։ Այն կազմում էր մոտ 6 մլն 300 հազար դրամ։ Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ արժեքով է ձեռք բերվել եւ ինչպե՞ս է գնվել, ձեւակերպվել այդ մեքենան։ Ստեփանակերտի 2 տարեկանից բարձր քաղաքացիները գիտեն, որ այդ մեքենան նախագահին նվիրել է Սամվել Բաբայանը։ Իսկ ընդհանրապես գործում այդ կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ չկար։ Դատարանը հրապարակեց նաեւ անցյալ տարվա մարտի 22-ի օրվա այն ակտը, ըստ որի, իբր իրենց դիմադրություն է ցույց տվել Կոմանդույուշչին։ Պաշտպանները պնդեցին հրապարակել մեկուսարանի այն քաղվածքը, թե երբ ընդունել են Ս. Բաբայանին եղե՞լ են նրա վրա կապտուկներ, բռնության հետքեր…

Դատարանը, պատկերացրեք, բավարարեց միջնորդությունը եւ նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 15-ը։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031