Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԿԱՄԱՅԱԿԱՆ ԵՆ ԵՎ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ

Հունվար 13,2001 00:00
gazel

Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց ծերունազարդ մի զույգ՝ Թամար տատն ու Սարգիս պապը։ Նրանց այս երկար ճանապարհը՝ Շենգավիթից մինչեւ Մամուլի տուն, կտրել էր ստիպել 66 համարի ավտոբուսների վարորդների կամայականությունը։ Կոնկրետ որեւէ վարորդի կամ մեքենա նրանք չառանձնացրին, քանի որ «Դրանք բոլորն էլ մի սանրի կտավ են»։ Բողոքի առիթը ոչ այնքան վարորդների կոպիտ վերաբերմունքն էր թոշակառուների, այսինքն՝ մշտական երթեւեկության տոմսերով երթեւեկողների հանդեպ, որքան վարորդների՝ երթուղին իրենց ուզածի պես փոփոխելու սովորույթը. «Ավտոբուսի ցուցանակին սեւով սպիտակի վրա գրված է, որ անցնում է Ռադիոտան եւ համալսարանի մոտով։ Սակայն այդ անպիտանները 10-ից 8 դեպքերում Սայաթ-Նովա պողոտայով չեն թեքվում դեպի Ալեք Մանուկյան փողոց, այլ շարունակում են վարել Խանջյանով։ Եվ բոլորովին չեն էլ ազդվում, երբ ուղեւորները գոռում-գոչում են, թե իրենք պետք է համալսարանի կամ Ռադիոյի տան մոտ իջնեն։ Պատկերացրեք, որ ուսանողները դասից ուշանում են այդ պատճառով, մեր նման ձեռից-ոտից ընկածներն էլ մի քանի հարյուր մետր ավելի են քայլում։ Իսկ իրենց պետքն էլ չէ, ասում են՝ առավոտը 2 ռես էդ կողմով եմ քշել, հիմա էս կողմով եմ քշում, իմ ավտոն չի՞, ոնց կուզեմ՝ կքշեմ»։

Ըստ Թամար տատի, իրենք մի քանի անգամ խնդրել են վարորդներին, բացատրել, որ եթե ավտոբուսի ցուցանակի վրա գրված է երթուղին, վարորդն իրավունք չունի այն փոխել, սակայն միշտ արժանացել են վարորդների կոպիտ վերաբերմունքին եւ ծաղրանքին. «Նրանք մեր նման թոշակառուներից չեն ազդվում, բայց ջահել, ուժեղ տղամարդկանցից ու երեխան ձեռքները կանանցից էլ չեն ազդվում»։ Թոշակառուների պատմելով, երբեմն-երբեմն նույն կամայականությունն են ցուցաբերում նաեւ N 44 ավտոբուսային երթուղու վարորդները. «Էլ չենք խոսում նրանից, որ որոշ կանգառներում, մասնավորապես՝ «Այրարատ» կինոթատրոնի դիմացի կանգառում 5-10 րոպե կանգնում են, չեն շարժվում եւ նույն ճանապարհով գնացող այլ ավտոբուսների վարորդների հետ վիճում են, կռվում, թե ով պիտի ավելի շուտ շարժվի, որ շատ ուղեւոր ունենա»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031