Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 13,2001 00:00
Koch

Հայկական դեղագործական ասոցիացիան արտահայտելով իր մտահոգությունը դեղերի նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հետ կապված դեղերի գների աճի վերաբերյալ եւ հաշվի առնելով Ազգային ժողովի եւ Առողջապահության հանձնաժողովի ու պետեկամուտների նախարարության հետ քննարկումները, խնդրել է դեղագործական մեծածախ ընկերություններին եւ դեղատներին հիմնական դեղերի ցանկում ընդգրկված առաջին անհրաժեշտության դեղամիջոցները մինչեւ մարտի 1-ը վաճառել 2000թ. դեկտեմբերի գներով, իսկ վնասները վերցնել ընկերությունների եւ դեղատների վրա, որպեսզի ԱԺ-ն եւ կառավարությունը համապատասխան վերլուծությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում հնարավորություն ունենան օրենքում շտկում անել։ ԱՊՀ երկրները դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառել եւ հանել են 6 ամսից մինչեւ 1 տարի ժամկետում։

Հույս ունենք, որ ՀՀ-ում հաշվի առնելով այդ երկրների փորձն ու մասնագետների կարծիքը, օրենսդրական շտկումը կարվի ավելի օպերատիվ ձեւով։

Ղ. ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Ասոցիացիայի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031