Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 13,2001 00:00
zlm

Սահմանադրական դատարանի հունվարի 11-ին ընդունած վճիռը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների վերաբերյալ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Սակայն օրենքն ընդհանուր առմամբ դժգոհության ալիք է բարձրացրել հանրապետության հեռուստատեսային ընկերություններում:

Նախաձեռնող խմբի որոշմամբ երեկ ժամը 20-20:45 ժամանակահատվածում դադարեցրել են եթերային աշխատանքները՝ ի նշան բողոքի: «Ա1+», «Արմենիա», «Նոյյան տապան», եւ այլ ԶԼՄ-ների ու Մամուլի ազգային ակումբի ներկայացուցիչները միացել են բողոքի ակցիային: Ազգային ռադիոյից հայտնեցին, որ այդ ժամերին իրենք հաղորդումներ չունեն եւ ժամը 19-21-ը եթերը տրամադրվում է արտասահմանյան ռադիոալիքներին: Ազգային հեռուստատեսությունը եւս, որպես բողոքի նշան, մի քանի րոպե դադարեցրեց հեռարձակումը:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031