Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության համար մի անգամ մի բան արինք՝ այստեղ ենք»

Հունվար 12,2001 00:00
dat

Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում երեկ ավարտվեց Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա խմբի վերաքննիչ բողոքի քննությունը, եւ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Ամբաստանյալներից Ավագ Դավթյանն ու Մարզպետ Գրիգորյանը իրենց նորից մեղավոր չճանաչեցին։

Հիշեցնեմ պարզապես, որ մեղադրողները (Կ. Փիլոյան, Ա. Ավագյան) վերաքննիչ դատարանում ամբաստանյալներ Աղասի Ավետիսյանի, Ավագ Դավթյանի եւ Մարզպետ Գրիգորյանի համար պահանջեցին դարձյալ 8-ական տարի ազատազրկում, Իսրայել Սարգսյանի համար՝ 9 տարի, Սուրեն Հարությունյանի համար՝ 11 տարի։ Ալիկ Գրիգորյանի եւ Արմեն Տեր-Սահակյանի համար միջնորդվեց կրկին պատժի առավելագույնը՝ մահապատիժ։ Վերջինս երեկ հանդես եկավ իր վերջին խոսքով։ Նա ասաց, որ զղջում է, ասաց, որ շահադիտական նկատառումներ չի ունեցել («Եթե ունենայի, առնվազն գեներալ կդառնայի»), ժխտեց իր՝ բանդայի պարագլուխ լինելու հանգամանքը։ «Այսօր ամենալավ կարգավիճակում Արծրուն Մարգարյանն ա, որ էս ամեն ինչից պրծել ա»,- շարունակեց նա եւ ապա հարց տվեց ինքն իրեն. «Մինչեւ վերջը չիմացանք, մենք օգո՞ւտ տվեցինք, թե՞ վնաս»։ Նա նշեց, որ իր վրա կիրառվել են ամեն տեսակի «շառեր», այսինքն՝ ճնշումներ եւ գործը հասել էր այնտեղ, որ իր վրա էին փորձում գցել Մալենկովի եւ Յուզբաշյանի սպանությունը։ «Փիլոյան ջան, դիմեց մեղադրողին, նոր տարիդ էլ շնորհավոր, զատիկդ էլ, ինչ եղել, եղել է» եւ ապա «քրիստոնեաբար» ավարտեց իր խոսքը՝ «Քրիստոնեության տարի է, չեմ ուզում անիծել։ Անեծքս կբռնի։ Զղջում ենք, ողջ լինեք»։

Կենաց-խոսքից հետո նա խնդրեց բոլորի նկատմամբ «շատ թույլ վերաբերվել»։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031