Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼՑԱՆՑԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Հունվար 12,2001 00:00
canc

Երեկ քաղաքապետարանը «Երեւան էլցանցից» պաշտոնական գրություն է ստացել ցանցի տնօրեն պրն Ավագյանի ստորագրությամբ։

Ըստ այդմ, պրն Ավագյանը նախազգուշացրել է, որ մինչեւ հունվարի 15-ը քաղաքապետարանը պետք է մարի իր ենթակայության տակ գտնվող էլեկտրատրանսպորտի գործունեության հետեւանքով կուտակած 40 մլն դրամ պարտքը։ Հակառակ դեպքում, 140 միավոր էլեկտրատրանսպորտը կհոսանքազրկվի։ Քաղաքապետարանի պաշտոնյայի վկայությամբ, դա միայն անցյալ դեկտեմբեր ամսվա պարտքն է, մինչդեռ վերջին 3-4 տարիների ընթացքում կուտակված պարտքը կազմում է 670 մլն դրամ։ Քանի որ քաղաքապետարանի «գրպանը» դատարկ է, էլցանցի ու էներգետիկայի նախարարության այս սպառնալիքից ստիպված են տուժել էլեկտրատրանասպորտով երթեւեկող անապահովներն ու արտոնություններ ունեցողները։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031