Լրահոս
Օրվա լրահոսը

Երկինք նայելու արվեստը

Հունվար 11,2001 00:00
erkinq

Հռիփսիմե Ավետիսյանը երկինք չնայեց

Դեկտեմբերի 26-ին «Առավոտ» օրաթերթում լույս տեսավ Հռիփսիմե Ավետիսյանի «Այստեղ է՞լ է մենաշնորհ» հոդվածը, որտեղ հեղինակը մեջ է բերում իր հարցազրույցը Տ. Սարգիս ավագ քահանա Չափարյանի հետ։

Ես՝ Սարգիս ավագ քահանա Չափարյանս, այս հարցի շուրջ որեւէ մեկին հարցազրույց չեմ տվել։ Ավելին։ Եթե հեղինակը ընթերցած լիներ Մարկոսի ավետարանում պատմվող «Այրի կնոջ լումայի» (Մարկոս, ԺԲ, 41) մասին, որը ես խորհուրդ եմ տալիս ընթերցելու, ապա իր համար պարզ կլիներ խորհուրդը, իմաստը եւ տարբերությունը եկեղեցում եւ եկեղեցուց դուրս վաճառվող մոմի։ Եվ վերջում, սիրելի Հռիփսիմե, ոչ թե Տ. Սարգիս ավագ քահանա Չախարյան, այլ Չափարյան։ Սարգիս ավագ քահանա Չափարյան Թղթակից Հ. Ավետիսյանը բանավոր է զրուցել Տ. Սարգիս ավագ քահանա Չափարյանի հետ, պարզապես նյութը նախապես պատրաստվել է նորաբացվող «Իրավապահ» թերթի համար, որն այդպես էլ լույս չի տեսել։ Եվ լրագրողն այն տրամադրել է «Առավոտին»։

Հ. Ավետիսյանը պնդեց սա եւ ասաց նաեւ, որ ավագ քահանան նույնիսկ հրաժարվել էր մինչ տպագրվելը նյութին ծանոթանալ եւ մոմ վառելու խորհուրդի մասին ավելի հանգամանալից ծանոթանալու համար խորհուրդ է տվել ընթերցել Օրմանյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031