Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԹԵՐՑՎԵՑ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՎՍ

Հունվար 11,2001 00:00
Satik Seyranyan

ԼՂՀ Գերագույն դատարանում երեկ շարունակվեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը՝ այն վկաների ցուցմունքների հրապարակմամբ, որոնց ծանուցվել էր եւ, սակայն, նրանք իբր չեն ներկայացել դատարան։ «Առավոտի» իմ գործընկեր Սաթիկ Սեյրանյանին նույնպես չէր ծանուցվել դատարան ներկայանալու մասին, թեեւ դատավոր Ս. Ալեքսանյանը պնդել է, թե նա պատշաճ ծանուցվել է։

Հրապարակվել են Ս. Սեյրանյանի ցուցմունքները, որում (ինչպես տեղյակ էինք նաեւ «Առավոտի» նախորդ տարվա հրապարակումներից) լրագրողն ասել է, թե իրեն ամբաստանյալ Վ. Թաշճյանը չի ասել. «Կրակեցին նախագահի վրա»։ Հերքվում էր փաստորեն այն, որ Սաթիկը իմացել է ԼՂՀ նախագահի դեմ կազմակերպված մահափորձի մասին եւ չի հայտնել իրավապահ մարմիններին։ Վ. Թաշճյանը իր հերթին «համաձայն չէր» Ս. Սեյրանյանի ցուցմունքի հետ։

«Արմենպրեսի» լրագրող Շուշանիկ Աբրահամյանի (որը նույնպես չէր ծանուցվել դատարան ներկայանալու մասին) ցուցմունքը հրապարակել թույլ չի տվել պաշտպանական կողմը, քանի որ նա առաջիկա օրերին անձամբ լինելու է Ստեփանակերտում եւ կտա իր ցուցմունքը։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031