Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՁԳԵՑԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հունվար 11,2001 00:00
Herahaxordakcutyun

Սահմանադրական դատարանը երեկ քննության դրեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի մի շարք հոդվածների (28, 32, 35, 36, 40, 42 եւ 50)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

«Կարծում եմ, որ օրենքը ԱԺ լիազորություններին վերաբերող մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»,- իր դիմումի մեջ գրում է ՀՀ գործող նախագահը։ Կարճ ասած, ԱԺ-ն գտնում է, որ հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի (ստեղծվելիք) կանոնադրությունն ինքը պետք է հաստատի, ինչի կապակցությամբ նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանը, ասաց. «Մեզ համար ուղղակի հասկանալի չէ»։

Հեռուստառադիոընկերության հաշվետվությունը, ըստ ԱԺ հավակնությունների, պետք է լինի ամենամյա եւ ներկայացվի ոչ միայն գործող նախագահին, այլեւ ԱԺ-ին։ «Եթե ներկայացվեր հանրությանը, մենք չէինք առարկի»,- շարունակեց Դ. Հարությունյանը եւ ապա կսմթեց ԱԺ-ին, թե վերահսկողություն սահմանել պետական բյուջեի նկատմամբ եւ կամ հաստատել այն, չի նշանակում՝ «որեւէ այլ միավորի բյուջեի հաստատում» ստանձնել։ ԱԺ-ն ներկայացնում է մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը՝ Շավարշ Քոչարյանը, որը գտնում էր՝ «եթե կա ֆինանսավորում, ապա այդ մարմինը պետք է հաշվետվություն տա թե՛ նախագահին, թե՛ ԱԺ-ին»։ Նա հավելեց, որ ծրագրի հաստատումը պիտի լինի իրենց հսկողության տակ, քանի «կա որոշակի ուղղվածություն»։

Մինչդեռ արդարադատության նախարարը հավատում էր, թե «հանրային հեռուստաընկերությունն է, որ պիտի ապահովի իր անկախությունը պետական մարմիններից»։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031