Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հունվար 11,2001 00:00
turizm

Երեկ TACIS ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր համաժողով՝ նվիրված Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրների քննարկմանը։ Համաժողովի ունկնդիրները՝ ինչպես մասնավոր բիզնեսի, այնպես էլ պետական կազմակերպությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ էին, այդ թվում՝ տուրիստական գործակալներ, հյուրանոցների եւ հանգստյան տների մենեջերներ, թանգարանների աշխատողներ եւ հասարակական սննդի կազմակերպման մասնագետներ, ինչպես նաեւ՝ պետական կառավարման մի շարք մարմինների աշխատակիցներ։

Ծրագրի տնօրեն Մայքլ Մաքնալթիի խոսքերով. «Հայաստանյան տուրիզմի բնագավառում առկա է մասնատվածություն, որը հնարավոր էր վերացնել միայն ստեղծելով տուրիստական մի կառույց, որն ի զորու կլինի համակարգելու թե՛ պետական, եւ թե՛ մասնավոր տուրիզմով զբաղվող կազմակերպությունների աշխատանքները։ Եվ կարեւոր չէ, այն կլինի տուրիստական ասոցիացիա, թե կոնֆեդերացիա։ Առավել նշանակալից է այն, որ կառույցը հնարավորություն կընձեռի ստեղծել միասնական տեղեկատվական բազա»։

Տեղեկացանք նաեւ, որ նախատեսվում է մշակել «Զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարային գործնական ծրագիր», որը միջազգային փորձաքննությունից հետո կներկայացվի Հայաստանի կառավարություն։ Այն, ինչպես նշեց Հայաստանում ՔՊԿԸ 1700-ամյակի հանձնաժողովի նախագահի տեղակալ Խոսրով Հարությունյանը՝ «շատ կնպաստի տոնակատարություններն ավելի պատշաճ եւ ավելի բարձր մակարդակով կազմակերպելուն»։

Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031