Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԽԱԼԱԹԻ ՈՒ «ԲԻԳՈՒՁԻԻ»

Հունվար 11,2001 00:00
zang

«Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին ընդառաջ» ծրագրով կառավարական հանձնաժողովը պատրաստվում է հայ տնային տնտեսուհիների համար բարեկրթության դասընթացներ կազմակերպել։ Այսինքն, այն կանայք, որոնք իրենց բնակարանները պետք է վարձով տան սփյուռքահայ հայրենակիցներին, չպետք է հյուրերին ընդունեն տնային խալաթներով, «բիգուձիներով», թթված, դժգոհ դեմքով։ Ստացած դոլարների դիմաց հայ տանտիրուհիները պարտավոր են օտարերկրացիների հետ շփվել քիչ թե շատ հասկանալի անգլերենով, ժպտալ՝ ցուցադրելով գեղեցիկ ատամնաշարը, հյուրերի հետ զրուցել տարբեր թեմաներով, լավ եփել-թափել, հեզորեն չնկատելու տալ սփյուռքահայերի նազուտուզերը։

Հայուհիներից նման վարքագիծ ակնկալող Խոսրով Հարությունյանը, որն էլ, ի դեպ, դասընթացներ կազմակերպելու նախաձեռնության հեղինակն է, քրիստոնեության 1700-ամյակից առաջ նման պահանջներով հանդես չէր գալիս։ Հայրենակիցների հետ բարեկիրթ շփումն ամենեւին էլ պարտադիր պայման չէ, քանի որ հայրենակցիդ ժպտալուց ո՛չ քո, ո՛չ էլ պետության գանձարանը չի լցվում։ 150 հազար հնարավոր զբոսաշրջիկներից ակնկալվող գումարների հետ այնքան մեծ հույսեր են կապված, որ հանուն դրա պրն Հարությունյանը պատրաստվում է հեռուստատեսությա՛մբ տանտիկիններին անգլերեն սովորեցնել։ Լավ միտք է. կանցնի այս տարին, կթեւակոխենք Քրիստոնեության ընդունման 1701-ամյակ, ու արդեն ամեն մի խոհարարուհի՛ կկարողանա ղեկավարել Հայաստանը։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031