Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 11,2001 00:00

Ա. Վարդանյանը վարչապետի պաշտոն էր ուզում Երեկ ՍԴ-ում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այն տեղեկատվությանը, թե ինքն անցյալ դարի մայիսին հանդիպե՞լ է Արկադի Վարդանյանի հետ եւ քննարկել Մեղրիի հարցը, ՊՆ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Բոլորիս հայտնի է, որ մինչ այդ բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ այդպիսի խնդիր գոյություն չունի։ Մի՞թե դուք կարծում եք, որ Արկադի Վարդանյանը այն մարդն է, որի հետ, նույնիսկ այդպիսի խնդրի առկայության պայմաններում, ես կքննարկեմ այդ հարցը։ Եվ մի՞թե Արկադի Վարդանյանն այն մարդն է, որի հետ ես պիտի խոսեմ Ռուսաստանի թույլ լինելու կամ Ռուսաստանին անտեսելու մասին։ Եվ չորրորդ. այդպիսի հանդիպում եղել է նրա բազմաթիվ, մի քանի ամիսներ տեւող խնդրանքներից հետո, ես նրան ընդունել եմ, երբ եղել եմ նախագահի աշխատակազմի ղեկավար, իմ ընկերներից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի շատ խնդրանքներից հետո։ Արկադի Վարդանյանն այդ խոսակցության ընթացքում ուրիշ բաների մասին է խոսել։ Մասնավորապես ակնարկել է, որ ինքը Հայաստանում լավ վարչապետ կլինի։ Ես էլ ակնարկել եմ, որ ինքը ոչ հայ ժողովրդին է ճանաչում, ոչ էլ Հայաստանին։ Լավ կլինի, որ ինքն այդ հարցերը լուծի այն երկրում, որի քաղաքացին է հանդիսանում։ Եթե անհրաժեշտություն լինի, ես նաեւ կարող եմ ասել, թե Արկադի Վարդանյանն այդ խոսակցությունից հետո ուր է գնացել եւ ինչ է ասել։ Չեմ կարծում, թե Արկադի Վարդանյանն այն մարդն է, որի ասածների մասին արժե երկար խոսել»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել