Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայսրությունից մնացած «ժառանգության» շուրջ

Հունվար 11,2001 00:00
putin

ՌԴ նախագահ Վլ. Պուտինի պաշտոնական այցը Ադրբեջան Հայաստանում հետաքրքիր արձագանքներ է ստանում։ Որոշ ընդդիմադիրների կարծիքով երբեւէ չի եղել երկու երկրների ղեկավարների նման արդյունավետ այց։ Ասվում է նաեւ, որ այս այցով ՌԴ նախագահը փաստեց, որ տարածաշրջանում կարեւորում է հենց Ադրբեջանի դերը։ Թեպետ, չի բացառվում, որ եթե Վլ. Պուտինը Հայաստան այցելի, ապա այդ այցը եւս կլինի շատ արդյունավետ։

Մյուս կողմից մեր պաշտոնական շրջանակներն էլ, որքան կարելի է հասկանալ, զմայլված չեն այն հանգամանքով, որ Բաքվի հակահայկական ջարդերի 11-րդ տարելիցին, Պուտինը այցելում է «Շեհիդների ծառուղի» եւ հարգանքի տուրք մատուցում «ղարաբաղյան կոնֆլիկտի եւ 1990թ. հունվարի 20-ի Բաքվի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին»։ ՌԴ նախագահը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Կովկասում առկա խնդիրները մեզ ժառանգություն են մնացել կայսրությունից եւ եթե այդ խնդիրները կայսրության ճնշման տակ անկյուն էին քշված, ապա այսօր ջրի երես են ելել։ Կովկասյան խնդիրների լուծման համար Վլ. Պուտինը առաջարկել է «ամենաքիչը՝ ղեկավարների հանդիպումները»։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ «Ռուսաստանը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակասության գոյությամբ»։ Վլ. Պուտինը ասել է, որ այդ իրավիճակն այսօր ոչ մեկին շահեկան չէ եւ պետք է համատեղ ձգտենք Կովկասում իրավիճակի կայունացմանը։ Ռուսաստանի նախագահի ասելով, Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա հակասությունը «թույլ չի տալիս մեզ լիարժեք հարաբերություններ զարգացնել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ»։ Վլ. Պուտինը շեշտել է, որ հակասության կարգավորման գործում հաջողության կարելի է հասնել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ։ «Ռուսաստանը կարող է միջնորդ լինել երկու երկրների միջեւ»,- շեշտել է Պուտինը եւ ավելացրել, որ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի ջանքերը «հիմք են տալիս հուսալու, որ այս կոնֆլիկտը, չնայած չափազանց բարդ է, բայց կլուծվի»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031