Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փակ մրցույթ

Հունվար 10,2001 00:00
dproc

ԿԳՆ-ի մոտ միշտ այդպես է ստացվում։ Իսկ դա նշանակում է, որ դպրոցները դիզվառելիքով ապահովելու պետական ծրագրի երկրորդ փուլի մատակարարի մրցույթը դարձյալ փակ կանցկացվի։ Նորից այնքան ձգձգվեց այս հարցի լուծումը, որ բաց մրցույթ հայտարարելու համար ժամանակ չմնաց եւ ԿԳՆ-ն էլի նամակներով կդիմի դիզվառելիքի մատակարար մի քանի կազմակերպությունների՝ մրցույթին մասնակցելու հրավերով։

Թեեւ հունվարի 29-ից դասերը դպրոցներում պետք է սկսվեն, սակայն մինչեւ օրս դեռ պարզ չեն մրցույթի մանրամասները եւ թե կկարողանա՞ պետությունը կանխավճար տալ, առանց ինչի դժվար է շահագրգռել մատակարարներին։ Մանավանդ որ, պետությունն ամենեւին էլ հուսալի գործընկեր չէ եւ միշտ ուշացնում է խոստացած գումարները։ ԿԳ ֆինանսատնտեսական հարցերով փոխնախարար Ռոբերտ Զարգարյանից տեղեկացանք, որ սպասում են մրցույթի անցկացման պայմանների առնչությամբ կառավարության հրահանգին։ Այս փուլը ավելի երկար է՝ հունվարի 29-ից մարտի 31-ը եւ պահանջվող դիզվառելիքի քանակն էլ շատ է՝ մոտ 1 մլն 970 լիտր։

ԿԳՆ-ն առաջարկել էր, որ դպրոցները դիզվառելիքով ապահովելու հարցը տարածքային կառավարման նախարարությանն ու մարզպետարաններին հանձնարարվի, սակայն կառավարությունը մտադիր է մրցույթի անցկացման պատասխանատվությունը թողնել ԿԳՆ-ի վրա։ Ռ. Զարգարյանը լավատես էր, որ կառավարությունը հնարավորություններ կգտնի ծրագիրն իրականացնելու համար, եւ դիզվառելիքը ժամանակին կհասնի դպրոցներ։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031