Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներդրումների եւ շինարարական ծրագրերի վարչության պետ Էդուարդ Կարապետյանի, 2000թ. դեկտեմբերի 16-ին ավարտվեց Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող մայրուղիների վերականգնման վարկային ծրագիրը։ Ծրագրի սահմաններում 1995-2000թթ. ընթացքում իրականացվել են Երեւան-Երասխավան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Երեւան-Աշտարակ-Գյումրի, Երեւան-Սեւան եւ Երեւան-Աշտարակ-Սպիտակ-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ուղղություններով (ընդհանուր երկարությամբ 635 կմ) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների եւ Պուշկինի լեռնանցքի 1,8 կմ երկարությամբ թունելի վերանորոգման աշխատանքները։
2000թ. նորոգվել է նաեւ Աշտարակ-Մաստարա (56,7 կմ) ճանապարհահատվածը։ Ծրագրի իրականացումից ստացված խնայողության հաշվին վերանորոգվել է նաեւ Քաջարան-Մեղրի ճանապարհի 2,3 կմ հատվածը։ Մանրամասները՝ վաղվա համարում։
Մ. Բ.