Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր երգերից ո՞րն է հիշվում

Հունվար 10,2001 00:00

Կային ժամանակներ, երբ տարեցտարի, իրար հետեւից ծնվում էին նորանոր ու այնքան տարբեր երգեր։ Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը մի առիթով այսպես է արտահայտվել. «…եւ նրանց «իսկական» լինելու համար հարկադրված էին լինում լիաբուռն վճարել։ Նրանցից յուրաքանչյուրը կարծես իր հետ տանում էր սեփական կյանքիս մի մասնիկը, փոխարենը տալով, ճիշտ է, ինչ-որ այլ բան՝ արվեստի խորախորհուրդ գաղտնարանները ներթափանցելու ուժ»։

«Լավ տարիներին» Հայաստանն ուներ պետական էստրադային նվագախումբ, որի անունը թնդում էր աշխարհով մեկ։ Սա մի յուրօրինակ դպրոց էր, ուր տարբեր ժամանակներում երգել են Սիմոն Տերյանը, Զառա Տոնիկյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, ռուսական էստրադայի աստղեր Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, իսկ Իրինա Ալլեգրովային պարզապես չվերցրեց աշխատանքի։ Սա մեր երգարվեստի՝ հայկական էստրադայի ոչ այնքան հեռու անցյալն է։ Այսօր՝ XXI դարասկզբում փորձենք գնահատել (թեպետ՝ գնահատելու լայն տեսականի չկա) երգարվեստում ստեղծված վիճակը։ Ավելի հաճախ հոլովվում է «ռաբիս» անվանումը XX դարի սկզբում, ավելի ճիշտ՝ 20-ականներին, Երեւանի Սովետական կոչվող փողոցի մեկ-երկու հարկանի տների շարքում գտնվում էր արեւելյան նվագարաններ նվագող երաժիշտների մի հավաքատեղի, որի ճակատին ռուսերեն գրված էր՝ ըԿԾ (ո254ՐՏ ՏՐՍպրՑՐՏՉօւ ՎցջօՍՈվՑՏՉ տՐՌ ՐպրտցոսՌՍՈվրՍՏՎ տՐՏՒրՏ254ջպ ՐՈոՏՑվՌՍՏՉ ՌրՍցրրՑՉ)։ Սա է «ռաբիս» բառի ճշգրիտ վերծանումը։ Մինչդեռ վերջին տարիներին ժողովրդի լայն զանգվածների շրջանում այս անվանումը վերծանվում է որպես ՐՈոՏփպպ ՌրՍցրրՑՉՏ։ Մինչեւ հիմա, արդեն XXI դարում իրեն երգարվեստի արքա է երեւակայում ռաբիսը։ Կոմպոզիտորներից, եթե ոչ բոլորը, ապա շատերն ասում են, որ ռաբիսը արտացոլում է այսօրվա վիճակը, մեր ժամանակի դեմքը։ Եթե մեր հանրապետությունը ավելի բարեկեցիկ լիներ, ժողովուրդը՝ տնտեսապես եւ սոցիալապես ավելի ապահովված, ժամանակակից երաժշտությունն էլ բարձր մակարդակի վրա կլիներ։ Ասել է թե՝ տվյալ ժամանակի արվեստի մակարդակը ուղիղ համեմատական է ժողովրդի կենսամակարդակին (եթե այսօրվա ապրելակերպը կենսամակարդակ կարելի է համարել)։ Տարբեր առիթներով խոսվում է, գրվում է՝ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»։ Այսօր վճարողը ոչ պետությունն է, ոչ էլ նրա «սրտացավ ղեկավարները»։ Եվ ռաբիսի ակամա ունկնդիր են դառնում ժողովրդի այն ծավալուն զանգվածները, որոնք, բնականաբար, չեն պատվիրել այդ երաժշտությունը։ Հայ երաժշտասերները ժամանակակից երաժշտության դատարկությունը փորձում են լրացնել ռուսականի ու արտասահմանյանի հաշվին… Ձայներիզների վաճառակետերում հարցումներից պարզ դարձավ, որ հայ կատարողների ձայներիզները շատ վատ են վաճառվում, ռաբիսն էլ, մի տեսակ արդեն, գնորդ չունի։ Մեր կոմպոզիտորները գիտակցո՞ւմ են, որ XX դարի վերջի երգարվեստի արժեքի որակի համար (հարց է, թե XXI դարում որքան կշարունակվի այս վիճակը) իրենք պատասխանատու են սերունդների պատմության ու մշակույթի առաջ։ Երեւի ավանդույթ է դարձել, որ նրանց ստեղծագործությունները հնչեն միայն իրենց հոբելյանների ժամանակ։ Իսկ կային ժամանակներ, որ ռեստորաններում հնչում էին Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի… երգերը։ Եղել են, բայց այսօր չկան։ Միայն «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխությունը մեզ «նվիրել է» 170 երգ՝ այդ թվում նոր երգեր եւ իհարկե ժողովրդական, գուսանական երգերի նորովի մեկնաբանումներ։ Նոր երգերից թեկուզ մեկը ո՞վ է հիշում… Նույնիսկ մաքսիմալ դրամական պարգեւի արժանացած Պարույր Հայրիկյանի «Սիրո թռչուն» երգը չկա։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031