Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական մուլտկրակոցը

Հունվար 09,2001 00:00
mult

Հրանտ Տաբակիչը՝ քոչարյանական «ագիտպրոպի» առաջամարտիկ

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Coca-cola-ն կամ Microsoft-ը Ջորջ «Դաբլյու» Բուշի պատվերով պատրաստեն քաղաքական-քարոզչական մուլտհոլովակ, որը պատմում է, թե ինչպիսի սրիկա էր Քլինթոնը եւ ինչպիսի բարեբախտություն թափվեց Ամերիկայի ժողովրդի գլխին, երբ նախագահ դարձավ Բուշը: Ավելին՝ որ Բուշի այդ քաղաքական գովազդում լինի նաեւ Coca-cola-ի կամ Microsoft-ի գովազդը: Դա հնարավոր է միայն հետխորհրդային երկրներում, որտեղ բոլշեւիկյան մտածողությամբ պահեստապետը իշխանության անօրինական արտոնությունների շնորհիվ դառնում է կապիտալիստ եւ, քանի որ իր ամբողջ բիզնեսը կախված է իշխանավորների քմահաճույքից, ստիպված է ամեն ձեւով ծառայել եւ քծնել նրանց:

Ուրեմն այսպես, երեխաներ: Լինում է չի լինում, անբան պորտաբույծների մի խումբ է լինում, որոնք բացի հրապարակներում ճառելուց, այս երկրի համար որեւէ օգտակար գործ չեն արել: Սկզբից ժողովուրդը նրանց լսում էր, բայց երբ եկավ հրաշագործ թագավորը եւ վերաբացեց բոլոր գործարանները, ժողովուրդը իր հմուտ ղեկավարությամբ լծվեց ստեղծագործ աշխատանքի: Իսկ «հավայի խոսացողներին» քշեց հրապարակից: Բայց դա դեռ քիչ է. հետո ասպարեզ իջավ բարի փիղ Grand Kendy-ն (այսինքն՝ անձամբ Հրանտ Վարդանյանը) եւ որպես իմաստուն առաջնորդի հավատարիմ զինակից, ծծացրեց ժողովրդի թշնամիներին… իր համեղ կոնֆետներով, իսկ հետո նրանց դուրս շպրտեց երկրից: Խոսքը նրա մասին չէ, որ պատմության 10 տարին դժվար թե հնարավոր է պատկերացնել «Պրավդայի» առաջնորդողի կացնային պարզունակությամբ: Խնդիրը տվյալ դեպքում գործարար պրոպագանդիստի եւ բարձրագույն քաղաքական իշխանության սերտաճած վիճակն է:

Եթե բիզնեսը քաղաքականապես չեզոք չլինի, ապա ոչ ժողովրդի, ոչ էլ ներդրողների մոտ չի լինի վստահություն, որ այդ բիզնեսը բարգավաճելու է ցանկացած իշխանության օրոք: Իսկ դա կնշանակի, որ հեղափոխության եւ պոռոտախոսության ժամանակը դեռ չի անցել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031