Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

Թերզը չանցավ Մենք նախկինում մի քանի անգամ արդեն անդրադարձել էինք Ներսիսյան եղբայրների դատավարությանը: Գործը քաղաքացիական էր եւ մեծ հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե պատասխանող կողմի թիկունքում չլիներ եղբայրներից մեկը, Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանը: Գործը, ինչպես ասում են, հասավ դիվանբաշուն, նոր տերմինաբանությամբ, վճռաբեկ դատարան, ուր, դատական նիստը նախագահող Օլգա Հովհաննիսյանը վերջապես ռիսկ արեց եւ որոշեց, որ գլխավորն արդարությունն է, ոչ թե համազգեստի պատիվը: Ի սկզբանե կեղծիքների ու ստի վրա հիմնված գործը նա որոշեց ետ ուղարկել վերաքննիչ ատյան՝ դատարանի նոր կազմով քննություն նշանակելով: Պատասխանող կողմի ներկայացուցիչը, փաստաբան Արշակ Շահոյանը, մի տեսակ թեթեւացած նշեց. «Ռուբիկի թերզը այստեղ չանցավ»: Օրենքն, իհարկե, հետադարձ ուժ չունի, սակայն, հուսանք, գոնե արդարությունը հետադարձ ուժ ունի, եւ, 21-րդ դարամուտին կատարվածը միգուցե հույս է, որ արդարությունը կվերականգնվի դատական ողջ համակարգում: Այս գործը կշարունակվի արդեն 21-րդ դարում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել