Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

ՊԱՅՔԱՐԵԼ ԵՎ ՔԾՆԵԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԱԲԱՐ Ազգային արժեքների եւ ազգային տոների վերականգնման ջատագով Պարույր Արշավիրի Հայրիկյանն իր հերթական Նոր տարին, ինչպես միշտ, անց է կացնում հայրենիքից հեռու՝ հարազատ Ամերիկայում։Մինչ գնալը, սակայն, պրն Հայրիկյանը սպառնացել էր, որ եթե հանկարծ ու ՀՀ նախագահ Քոչարյանը ստորագրի խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, այդպիսով նա էլ կմիանա խորհրդարանական խամաճիկներին։ Նախագահը նախագծին օրենքի ուժ տվեց, այսինքն՝ տվեց իր համաձայնությունը, որ վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնի 2003 թվից, այսինքն՝ մինչեւ 2003 թ. նոր կարգով խորհրդարանական ընտրություններ չեն լինի։ Եվ Պարույր Հայրիկյանի քծնանքն ու նախագահի հասցեին գովքը իզուր կանցնեն. մինչեւ 2003 թ. նա ոչ մի հնարավորություն չի ունենա մտնել Ազգային ժողով։ Նախագահն, իր սովորության համաձայն, առանձնապես երախտապարտության նշաններ ցույց չտվեց եւ ստորագրեց օրենքը։ Այսպիսով՝ խոշոր հարված հասցնելով պրն Հայրիկյանի հոգու նուրբ լարերին։ Հուսով ենք, հեռավոր Ամերիկայում կսփոփվի Պարույր Հայրիկյանը, եւ հայրենիք վերադառնալով նորից իր ձեռքը կվերցնի սազը եւ նախագահի համար 1001 արդարացնող հանգամանք կգտնի։ Լ. Ա. ԻՐԱՎԱՊԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել