Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ Բաց նամակ ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-ին ՀՀ, ԼՂՀ վարչապետներին, պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության նախարարներին Հայաստանի մի մաս Արցախը ադրբեջանցիների կողմից գտնվում էր ծանր կացության մեջ։ Մեր զավակները ոտքի կանգնեցին, փրկության ձեռք մեկնեցին Արցախի ժողովրդին՝ ազատագրելով հայոց Արցախը։ Մեկնեց եւ իմ որդին։ Որդիս՝ Ֆելիքսը ընդգրկվեց «Արաբո» ջոկատում։ Մարտակերտի Հասանղայա գյուղի ազատագրման մարտերի ժամանակ ջոկատի 78 մարտիկներ 1992թ. հունիսի 29-ին շրջափակման մեջ ընկան։ Նրանք այսօր համարվում են անհայտ կորածներ։ Լուրն իմանալուն պես մենք ծնողներով, հարազատներով բազմիցս դիմեցինք պետության ղեկավարներին։ Այսպես տարիներ շարունակ։ Հույսներս չկտրելով, սպասելով, որ կգա մի երջանիկ օր եւ տուն կվերադառնան մեր որդիները։ Ողջ մարդկությունը հրաժեշտ է տալիս 20-րդ դարին եւ մտնում 3-րդ հազարամյակ։ Մեզ համար մի նոր հույս է բացվում եւ այդ հույսի առիթով խնդրում ենք ձեզ, ձեր խղճով, ձեր հավատով, ձեր աջակցությամբ տուն վերադարձրեք «Արաբո» ջոկատի 78 ազատամարտիկներին, նրանց, ովքեր ողջ են։ Աստված օգնական մեր հայրենիքին, մեր որդիներին, մեր ժողովրդին։ ՄԱՔՍԻՄ ԳԱԼՍՏՅԱՆ Անհայտ կորած ազատամարտիկ Ֆելիքս Գալստյանի հայր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել