Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ Նոր տարվա շեմին ընդունված է մարդկանց մաղթել այն, ինչ իրենք են ցանկանում: Ռոբերտ Քոչարյանին Ջերմորեն շնորհավորում ենք ՀՀ նախագահի Նոր տարին: Քաղաքական կայունությունը վերջնականապես հաստատված է, բոլոր լուրջ մրցակիցները՝ ոչնչացված: Ցանկանում ենք նախագահին քաջառողջություն, իշխել եւս 30 տարի, որից հետո գահը փոխանցել որդուն՝ այնպես, ինչպես ընդունված է մեր տարածաշրջանում: Պարույր Հայրիկյանին Նախագահին կից գլխավոր իրավապաշտպանին ցանկանում ենք նույն եռանդով եւ տոկունությամբ պաշտպանել Նաիրի Հունանյանի իրավունքները, քանի որ ՀՀ մնացած քաղաքացիների իրավունքները հուսալիորեն պաշտպանված են՝ ԻՐ ժողովրդավար նախագահի հմուտ եւ իմաստուն քաղաքականության շնորհիվ: Վազգեն Մանուկյանին Ազգային ռամկավարական միության նախագահին մաղթում ենք էլ ավելի բարձր պահել սկզբունքայնության եւ անկաշառության դրոշը: Անզիջում կեցվածքի եւս մի քանի տարի, եւ շողշողուն գագաթները բացվելու են հայ ժողովրդի առաջ: Հրանտ Վարդանյանին Նախագահին կից գործարարին ցանկանում ենք իր շեֆի հետ միասին Հայաստանում ստեղծել այնպիսի ռեժիմ, երբ բոլոր անհամաձայնները դուրս կշպրտվեն երկրից (լավագույն դեպքում` կհայտնվեն ԱԱ մեկուսարանում): Այդժամ թագավորը նրան կնվիրի երկրի մնացած բոլոր գործարանները եւ կշնորհի Ամենայն Հայոց Պահեստապետի պատվավոր կոչումը: «ԱՌԱՎՈՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել