Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՆՈՐ ԴԱՐՈՒՄ Ընդհանրապես, Ամանոր դիմավորելն ավելի ուրախ իրադարձություն է մատղաշ սերնդի համար, քան մեծերի: Չկա պատրաստություն տեսնելու եւ այլ ծախսեր անելու բուռն ցանկություն: Այս առիթով հարցուփորձ արեցի ԵՊՀ-ի ուսանողներին: Լավատես ուսանողներ շատ քիչ գտնվեցին՝ գրեթե ոչ մեկը որեւէ ոգեւորություն չարտահայտեց: Բոլորն ասացին, որ կյանքը սուտ է եւ այդպես սուտ էլ շարունակելու է ընթանալ՝ անկախ նոր դարից, նոր հազարամյակից: Մարզերում բնակվող ուսանողները գնալու են տուն՝ Ամանորը ծնողների հետ դիմավորելու: Առավել ակտիվները պատրաստվում են ընկերներով նշել: Ընդհանուր առմամբ, բոլորի ամենամեծ հոգսը քննություններն են եւ ամենամեծ ցանկությունը՝ նոր դար առանց «լիկվիդների» մտնելը: Չէի ասի, որ դասախոսները «վիզ դրած» ցանկանում են ուսանողներին «լիկվիդ» գցել: Նրանք էլ «մեր հավեսը չունեն»: Սակայն նրանց էլ հասկանալ է պետք՝ Ամանոր է, մեծ ծախսեր, իսկ պետությունը դեռ հունիսի աշխատավարձն էլ չի տվել: Նրանք տարբեր միջոցներով աշխատում են իրենց գրած հանճարեղ գրքերը «նաղդել» ուսանողների վրա: «Նաղդելուց» հետո էլ գրքերը մակագրում են եւ ամենաանտաղանդ ուսանողներին գրում՝ «Իմ ամենալավ ուսանողին»: ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել