Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

«Հայրենիքը» պայքարի մեջ է Երեկ խմբագրություն այցելեցին «Հայրենիք» հանրախանութի արդեն նախկին աշխատակիցներ Ջուլիետա Մամյանը, Ռիտա Մկոյանը եւ Սիրուն Սարգսյանը։ Կոլեկտիվի անունից ներկայացրած բավական ընդգրկուն նամակով (որը հասցեագրված էր նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին) իրենց զայրույթն ու բողոքն էին արտահայտում արդեն 5 տարի շարունակվող հանրախանութի սեփականաշնորհման գործընթացի դեմ։ Հիշեցնենք, որ «Հայրենիք» հանրախանութը 1995թ. վարձակալության է տրվել, ապա սեփականաշնորհվել Ստեփան Մարիկյանի եւ Սիրիայի Հանրապետության քաղաքացի Բյուզան Քեհվանյանի կողմից։ Այսպես կոչված՝ սեփականաշնորհման հետեւանքով ոչ միայն անգործության է մատնվել հանրախանութի 15000 քմ տարածք եւ աշխատանքից զրկվել 182 աշխատակից, այլեւ, նրանք ստիպված արդեն 5 տարի է ընկել են դատարանների դռները։ «Նոր դարագլուխ եք մտնում նոր մարիկյաններ ու քեհվանյաններ փնտրելու, իսկ մենք՝ կոլեկտիվի 182 անդամներս, թողնում ենք ձեզ Աստծո եւ ձեր խղճի դատարանին»,- ասված է կոլեկտիվի նամակում։ Դատական նիստի ժամանակ ավագ դատախազ Ստեփան Միքայելյանը միջնորդություն է ներկայացրել՝ հայցը մասնակիորեն փոխելու վերաբերյալ։ Դրանից հետո դատարանը վճռում է 566673 դոլարի փոխհատուցում տալ կոլեկտիվի աշխատակիցներին։ Այս վճռի հետ կոլեկտիվը չի համաձայնվում, սակայն ֆինանսական միջոցներ էլ չի ունենում վերահսկիչ դատարան դիմելու։ Այդուհանդերձ Ս. Մարիկյանը փոխհատուցում մինչ օրս կոլեկտիվին չի տվել, աշխատակիցները մնացել են անգործ, իսկ հանրախանութն էլ՝ «կալանված» ու անտերության մատնված։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել