Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետխորհրդում գրանցված է 51 կազմակերպություն, որոնք ներկայացնում են 14 դավանական ուղղություններ։ Կրոնական կազմակերպությունների որոշ մասը կրոնաբարեգործական է եւ համայնք չի ներկայացնում։ Յուրաքանչյուր տարի տեղի է ունենում վերագրանցում, իսկ գրանցման համար վճարվում է 10000 դրամ։ Գրանցված կրոնական կազմակերպությունների կողքին Հայաստանում գործում են նաեւ չգրանցվածները։ 2000թ. փետրվարին պետխորհուրդը շրջաբերական ուղարկեց բոլոր մարզպետներին՝ խնդրելով կրոնի հարցերով պարտականություններ դնել մարզպետարանների որեւէ աշխատակցի վրա։ Նպատակը՝ մարզերում կրոնական կազմակերպությունների գործունեության վրա անմիջական հսկողություն սահմանելն էր։ Թերեւս միակ կրոնական կազմակերպությունը, որի գրանցումը մերժվել է՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն է։ ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետխորհրդի կոլեգիայի թիվ 3/1, 17.05.2000թ. որոշումով պատճառաբանվել է, որ համայնքի կանոնադրությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ գործունեությունը, հակասում է ՀՀ գործող օրենքներին։ Խորհուրդը ստացել է 200 բողոք «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունից։ Մեր այն հարցին, թե արդյոք չե՞ն փորձի գրանցված եւ չգրանցված կրոնական կազմակերպությունները թյուր կարծիք առաջացնել բոլոր այն հյուրերի մեջ, որոնք եկող տարի ժամանելու են Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ, պետխորհրդի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ այդպիսի վտանգ չի տեսնում։ Հ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել