Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

Արթիկում ամեն օր հովհարային անջատում է Շուրջ 3 ամիս է, ինչ Արթիկում եւ շրջակա 23 գյուղերում ուղիղ ժամը 23։50-ին՝ անկախ նրանից, թե էլեկտրաէներգիայի վարձը մուծե՞լ ես, թե՞ չէ՝ հոսանքն անջատում են մինչեւ առավոտյան ժամը 8-ը։ Այս մասին «Առավոտին» հայտնեց Արթիկի մի քաղաքացի, որի տվյալները խմբագրությունում են։ Նա տեղեկացրեց, թե պատճառաբանությունն, այնուամենայնիվ, չվճարումներն են. «Բայց դա հիմնավոր չէ։ Օրինակ, ես մուծել եմ եւ ուզում եմ լույս ունենալ։ Ենթադրենք, որ 30%-ը մուծել է, մնացած 70%-ը կամ չի մուծել, կամ մուծել է մասնակի՝ ինչո՞ւ պիտի ոտնահարվեն այդ 30%-ի իրավունքները»։ Մեր զրուցակցի վկայությամբ, ինչպես եւ «խավարի եւ ցրտի տարիներին»՝ արթիկցիները սկսել են «դվիժոկներ», «ակումուլյատորներ» եւ նավթի ճրագներ օգտագործել. «Լուռումունջ համակերպվել են՝ ո՞ւմ բողոքեն։ Անիմաստ է բողոքելը՝ հավատ չկա»։ Բնականաբար, հովհարային այս անջատումների միջոցով փորձ է արվում քչացնել հոսանքի ծախսը։ «Իրենց անճարակ աշխատանքն այս միջոցով են փորձում քողարկել»,- վստահ էր արթիկցին։ Նա մեր թերթի միջոցով ուզում էր հետեւյալ հարցն ուղղել էներգետիկայի նախարարին, վարչապետին ու հանրապետության նախագահին. «Ի՞նչ իրավունքով։ Դեռ բարոյական իրավունքը թողնենք մի կողմ։ Համայնքապատկան ձեռնարկությունները 16 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել։ Այդ մարդկանց որ փող չեք տվել՝ ինչպե՞ս եք լույսն անջատում։ Բա ժողովո՞ւրդն ինչպես անջատի պետության լույսը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել