ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՍԻՐԵՑԻՆ Շաբաթ օրը նախագահ Քոչարյանը մասնակցում էր Երգի պետական թատրոնի համերգին։ Վերնիսաժի մարդիկ (հիմնականում կանայք) այնպիսի աղմուկով, հրմշտոցով եւ փիս-փիս խոսքերով դիմավորեցին ու ճանապարհեցին նախագահին, որ թիկնապահները հայտնվել էին անելանելի վիճակում, իսկ նախագահը համերգից առաջ տեսավ ու լսեց, թե իրականում ի՞նչ է մտածում իր մասին իր կուսակցությունը։ Սեփ. լր.