Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ՈՐՏԵ՞Ղ Է ՆՐԱՆՑ ԿԱՊԻՏԱԼԸ «Կայունություն» պատգամավորական խումբը կրկին բաժան-բաժան եղավ։ Նախարարական պորտֆելներ ստանալու ժամանակ իր «քաղաքական կապիտալը» աջ ու ձախ շռայլող խումբը սեփական ձեռքով պայթեցրեց իր ստեղծած փուչիկը։ Դուրս եկածներն են Կարո Կարապետյանը, Վրեժ Շահգելդյանը, Պարույր Կարապետյանը, Հարություն Մուրադյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Մադաթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահագն Գրիգորյանը։ Վարդան Այվազյանը խմբի պառակտումը շատ նորմալ է համարում. «Կարող են մտնել, դուրս գալ»։ Տարոն Սահակյանը, խմբի պառակտման պատճառների մասին մեր հարցին պատասխանելիս, ասաց, թե ինքը միայն իր փոխարեն կպատասխանի. «Այդ որոշումը ես կայացրել էի, քանի որ ՀՀ նախագահին, ԱԺ բոլոր խմբերին եւ խմբակցություններին ներկայացված է արդեն դեռեւս 98-ին մշակված «Այլընտրանք» տնտեսական ծրագիրը։ Այս պարագայում ես մտադիր եմ բոլորի հետ հավասար աշխատել, եւ ծրագիրը որեւէ խմբի կամ խմբակցության սեփականություն լինել չի կարող»։ Պրն Սահակյանը ասաց, որ «Կայունությունից» դուրս գալով նպատակ չունի որեւէ խմբի մեջ մտնել կամ նոր խումբ ստեղծել։ Խմբում կատարվող վերջին իրադարձությունները պրն Սահակյանը կապեց «Կայունություն» կուսակցության ստեղծման հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել