Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ, ՏՈՆԱԾԱՌ Դեկտեմբերի 12-ից հունվարի 1-ը Ֆրանսիայի ժամանակակից արվեստագետները Ամանորին նվիրված յուրահատուկ ցուցադրություն էին կազմակերպել «Պոմպիդու» արվեստի կենտրոնում։ Տոնածառների հետաքրքիր ցուցահանդես էր։ Բայց տոնածառները ներկայացված էին հարսնացուի տեսքով, լազերային ձայնասկավառակներով, ոտնաթաթերով կամ մարմնի այլ մասերով, օծանելիքներով, գործվածք դիմակներով-տիկնիկներով, կանացի ներքնազգեստներով զարդարված։ Կար մի տոնածառ, որի վրա ներկայացված էր Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ դրվագներով, մեկ այլ տոնածառի վրա՝ կանայք էին բազմած։ Իհարկե, ֆրանսիացի եւ ոչ մի ընտանիք այդ տոնածառներով չի զարդարի իր բնակարանը, բայց մոտեցումը եւ գաղափարը հետաքրքրել էր շատերին։ Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել