Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

Բնության տարերքներից մեկը՝ հրդեհը Հրշեջ պահպանության վարչությունը հիշեցնում է, որ տոնածառը շատ հեշտ է բռնկվում։ Այնպես որ, պետք է ուշադիր լինել տոնածառ զարդարող լուսային էֆեկտների բաց լարերին, չանտեսել նաեւ տոնածառին մոտ դրված վառարանը։ «Հրդեհների քանակը փոփոխվում է եղանակի փոփոխություններին զուգընթաց։ Բացի այն, որ ցրտերն ընկնելուն պես հրդեհ բռնկվելու մեծ սպառնալիք են ներկայացնում տաքացման միջոցները, երիտասարդությանը զվարճացնող զանազան պայթուցիկ նյութերը, այս տարվա երաշտը եւս նպաստեց հրդեհների քանակի ավելացմանը,- պատմում է ՀՀ ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Պավել Գյոզալյանը։- Ընդ որում, մեծ է նաեւ երեխաների՝ լուցկու հետ խաղալուց հրդեհ բռնկվելու վտանգը»։ Պարոն Գյոզալյանը հայտնեց, որ Հայաստանում մոտ 4000 հրշեջ կա։ Նրանցից մոտ 1000-ը աշխատում են Երեւանում։ Կարեւոր նշանակության խոշոր օբյեկտները սեփական միջոցներով հրշեջների հաստիքներ են պահում։ Գործարանա-օֆիսային շատ հրդեհներ կանխարգելվել են կրակմարիչների օգնությամբ։ Հայաստանի բնակելի շենքերում, այնուամենայնիվ, կրակմարիչներ չեն կիրառվում։ Իսկ հրշեջ կարող է դառնալ բանակում ծառայություն անցած, ֆիզիկապես առողջ յուրաքանչյուր տղամարդ։ Ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով կանայք չեն կարող հրշեջ լինել։ Հրշեջ ծառայությունը, որպես պետական կառույց, Հայաստանում հաստատվել է 1925թվ.-ից։ Իսկ առաջներում այն կամավոր հիմունքներով էր գործում։ ԽՍՀՄ-ի օրոք ապագա հրշեջները մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ էին հաճախում։ Սպայի կոչման արժանանալու համար մեկնում էին Խարկով, որտեղ հրշեջներ պատրաստելու ուսումնական հաստատություն կար։ Այժմ՝ ՆԳՆ ուսումնական կենտրոնում անցկացվում են մեկամսյա տեսական եւ գործնական պարապմունքներ։ Ի դեպ, Խարկովում սովորելը նոր հազարամյակում կփոխարինվի Վորոնեժով։ ԷԼԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հրշեջ պահպանության վարչությունը հիշեցնում է, որ տոնածառը շատ հեշտ է բռնկվում։ Այնպես որ, պետք է ուշադիր լինել տոնածառ զարդարող լուսային էֆեկտների բաց լարերին, չանտեսել նաեւ տոնածառին մոտ դրված վառարանը։ Հայաստանի Հանրապետությունում 1999թ 2000թ. հրդեհ 1029 1103 խոշոր հրդեհ 22 16 զոհեր 13 8 վիրավոր 29 17 Երեւանում 1999թ 2000թ. հրդեհ 341 430 խոշոր հրդեհ 6 5 զոհեր 6 6 վիրավոր 7 4

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել