Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

Ա. ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հերթական նիստում հաստատվել է ՀԱՕԿ-ի Կենտրոնական ապարատի նոր կազմը եւ որոշվել է այն համալրել 18 կամ 19 աշխատողով։ Ընդունվել է նաեւ օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մելիք-Շահնազարյանի հրաժարականը, որն, ըստ գործող կարգի, պետք է ներկայացվի դեկտեմբերի 27-ին կայանալիք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հերթական արտահերթ համաժողովի հաստատմանը։ ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ Մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի՝ օրերս կայացած ընդլայնված նիստում բավարարվել էր հավաքականի գլխավոր մարզիչ Իսրայել Հակոբկոխյանի՝ իրեն այդ պաշտոնից ազատելու խնդրանքը եւ նշանակվել հինգ հոգուց կազմված մարզչական խումբ, որը պետք է այդ կազմից առաջադրեր նոր գլխավոր մարզչի թեկնածություն։ Մարզչական խումբը որոշել է այդ գործը վստահել նախկինում ճանաչված բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, եւ ֆեդերացիան տվել է իր համաձայնութունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել