Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ԼՂՀ ՆԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2000թ. դեկտեմբերի 1-ի` Ռուզան Մինասյանի «Խուզարկվել կարող էր միայն դատարանի որոշմամբ» հոդվածի, հայտնում եմ, որ կապված Ց. Պասկալեւայի Ստեփանակերտ քաղաքի Տիմիրյազեւ փողոցի թիվ 3 շենքի 2 սենյականոց բնակարանի «ոտնձգության» հետ դիմումով ՆԳ նախարարություն էր դիմել Ց. Պասկալեւան։ Փաստի առթիվ Ստեփանակերտի ՆԳ քաղբաժնի կողմից կատարվել է համապատասխան ստուգումներ եւ ընդունվել դատավարական որոշում, որի մասին Ց.Պասկալեւային 11.11.2000թ. ելից 299 գրությամբ հայտնված է։ Միաժամանակ Ց.Պասկալեւային բացատրված է, որ որոշմանը համամիտ չլինելու դեպքում նամակը ստանալուց 7 օրվա ընթացքում իրավունք ունի բողոքարկելու Ստեփանակերտ քաղաքի դատախազին։ Ա. Ս. ՂԱՐԱՄՅԱՆ ՆԳ նախարարի 1-ին տեղակալ Ն. Ծ. գնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել