Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ԵՐԿՈՒ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Խաղաղություն Հայաստանին» եւ ԱՄՆ-ի «Հայրենիք» միության հայաստանյան մասնաճյուղի միջեւ ծագած վեճի քննությունը։ Հայցվոր Ս. Եղիազարյանը դատարան էր եկել տեսամագնիտոֆոնով։ Ըստ այդ տեսագրության, Ս. Հացբանյանը, երբ վետերանները եւ Ս. Եղիազարյանը հրաժարվում էին ընդունել «մարդասիրական» թալանը, հավաքում էր այն եւ ասում, որ կբերի Ս. Եղիազարյանի ապրանքների ցուցակը։ Հենց այստեղ էլ մի նոր կռիվ սկսվեց. հայցվորը ասում էր՝ լսեք, Սարգիսն ասաց, ցուցակը կբերեմ, իսկ Սարգսի ներկայացուցիչն էլ՝ Գեւորգ Ներսիսյանը, պնդում էր, որ նման բան չի լսվում։ Գ. Ներսիսյանն իր հերթին ներկայացրեց հակընդդեմ հայցը, տեղեկացրեց, որ դեռ ապրիլին ԱՄՆ-ի «Հայրենիք» միության կողմից՝ որպես մասնաճյուղի, ստացել են մարդասիրական օգնություն, որը բաղկացած է եղել 868 տեղից։ «Նշված օգնությունից 147 տեղը նախատեսված էր հանձնել Նոր Նորքի համայնքի պատերազմի վետերանների եւ Աբովյանի քաղաքապետարանի համար»։ Ի դեպ, հայցվորի (որը կլինիկական մահ է տարել) ճնշումը բարձրացավ, եւ հենց տեղում հարազատները նրան ճնշման սարքով առաջին օգնություն ցույց տվեցին դահլիճում։ Մենք այդպես էլ չունենք մի դատարան, ուր մշտապես հերթապահեն առողջապահության բնագավառի մարդիկ, որոնք միշտ էլ պետք են գալիս դատարաններում։ Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ ՆԳ նախարարի 1-ին տեղակալ Ն. Ծ. գնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել