Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ Շատ ու շատ սիրելի «Առավոտ»։ Մեկ ամիս առաջ թերթում տպագրվեց «2-րդ կարգի հաշմանդամի կտուրը քանդվում է» հոդվածը։ Շատ շնորհակալություն դրա համար, բայց սայլը տեղից չշարժվեց։ 1999 թ. հուլիս-օգոստոս ամիսներին գրավոր դիմել էի թաղապետարան եւ 2000 թ. առաջին ամսին ստացել պատասխան, որ դիմումս վերցված է հաշվառման։ 2000 թ. հուլիս-օգոստոս ամսին 1 տարին լրացել է եւ 4 ամիս էլ անցել։ Թե որ թվականին են կատարվելու այդ աշխատանքները, չգիտեմ, այնպես որ, եթե պատճառաբանում են, որ ժամանակին չեմ դիմել, ճիշտ չէ, քանի որ միաժամանակ գրավոր դիմել եմ նաեւ քաղաքապետ պրն Բազեյանին, մինչեւ այսօր պատասխան չկա։ Ամբողջ ձմռանը ես պետք է տանիքը մաքրեմ ձյունից, քանի որ հալվելուց նորից հեղեղ է լինելու, չհաշված անձրեւը։ Վերջերս իմ բնակարանի փականի վրա փակցված էր մի գրություն, ըստ որի ես պետք է մուծեմ վարձավճարների պարտքը։ Շատ բարի։ Աղբի, ջրի, վերելակի վարձը պետք է անպայման մուծեմ, որովհետեւ օգտվում եմ այդ ծառայություններից, իսկ ինչպե՞ս հասկանալ սպասարկման վարձ հասկացությունը, որ պետք է մուծեմ, ի՞նչ են սպասարկել։ Միգուցե տանի՞քս են վերանորոգել. երեւի թե չեմ նկատել, առանց ակնոցի եմ եղել։ ՀԱՅՐԱՊԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել