Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՁՄԵՌ» ԾՐԱԳԻՐԸ «ԳՐՎԵՑ ՍԱՌՈՒՅՑԻ՞Ն» Քաղաքապետարանի կիսապաշտոնական տեղեկությունների համաձայն, ֆինանսների բացակայության պատճառով՝ ո՛չ աղ, ո՛չ ավազ է կուտակվել, իսկ ձյուն մաքրող մեքենաների մի մասը սարքին չէ, մնացածների համար էլ վառելանյութ չկա։ Իսկ թաղապետերին, ինչպես իրենք ասացին, Աստված լավ ընկերներ ու ախպեր-տղերք է տվել։ Հենց նրանց շնորհիվ էլ, չնայած պետությունը երկու տարի դոտացիա (մոտավորապես 50 մլն դրամ) չի տվել, այնուամենայնիվ, Ավանի, Շենգավիթի, Դավիթաշենի, Նուբարաշենի, Նորք-Մարաշի, Կենտրոնի (մնացածների հետ զրուցել չհաջողվեց) թաղապետերը, հակառակ քաղաքապետարանի, ոչ միայն տեղերում լուծել են վերը նշված հարցերը, այլեւ երկու ամսվա վառելանյութ են կուտակել։ Ավելին, քանի որ Նոր տարին սովորական չէ, այլ նոր հազարամյակի սկիզբ, վերոնշյալ թաղապետերը (հավանաբար եւ մյուսները) բնակչության համար անակնկալ են պատրաստել։ Օրինակ՝ Ավանի թաղապետ Հարություն Մարգարյանը իր շրջապատի աջակցությամբ 500 կգ-անոց տորթ է պատրաստելու։ Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը՝ իր «տղերքի» հետ՝ մեծ հանդիսություն ու նվերներ։ Բոլոր թաղապետերը զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով խավի ընտանիքներին ամանորյա փաթեթներ ու սննդամթերք են տալու։ Թերեւս վերջիններս ավելի շատ դրամական օգնության կարիք ունեն, բայց, այնուամենայնիվ, լավ է, որ դա էլ կա։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել