Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Երեկ խմբագրություն այցելեց Սյունիքի մարզպետարանի Լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Սամվել Ալեքսանյանը եւ թերթի դեկտեմբերի 16-ի համարում՝ Սյունիքի մարզպետի վերաբերյալ տպագրված երկտողի առնչությամբ ասաց հետեւյալը. «Սովորական զրպարտություն է, եթե ոչ՝ ցնորամտություն։ Վիրավորական է, երբ 4-5 տարի թուրքի դեմ կռված մարդուն ոմն լրագրող փորձում է թուրքական բառ կպցնել։ Պատշաճ չէ Էդիկ Բարսեղյանի մասին խոսել մականունով, մանավանդ որ, նա երբեք այդպես չի մտապատկերվում սյունիքցիների կողմից, այլ՝ իբրեւ պատկառազդու մարդ եւ պաշտոնյա։ Եվ մի՞թե նորմալ կդիտվի, եթե ինքներս էլ, հետեւելով ձեր իսկ տրամաբանությանը, ինչ-որ վերադիր անուններ կպցնենք «Առավոտին»։ Իսկ միգուցե չցեխոտենք միմյանց եւ փորձենք միասին կրել մեր ընդհանուր խաչը»։ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Ըստ ՀՀ պաշտոնական աղբյուրների, «Թուրքմենբաշի»-ն թուրքական բառ չէ։ Նա Հայաստանի այսօրվա իշխանություններին շատ հոգեհարազատ գործիչ է եւ, ի նշան այդ հոգեւոր միասնության, Ռ. Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել