ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Աշոտ Բլեյանի նկատմամբ հրեշային եւ անմարդկային դատավճիռը դժվար է նույնիսկ քաղաքական հաշվեհարդար անվանել։ Պարզապես Ռ. Քոչարյանը դատարանի միջոցով իրականացրեց իր անձնական վրեժխնդրությունը։ Անկախության տարիներին մենք երկու լուրջ ձեռքբերում ենք ունեցել՝ ազատագրված Արցախը եւ քաղաքական ազատությունները։ Իսկ այժմ երկիրը զարգանում է մի ուղղությամբ, որով մենք կարող ենք զրկվել այդ ազատություններից եւ Արցախից։ Մենք կտրականապես դատապարտում ենք իշխանությունների նման գործողությունները եւ կոչ ենք անում հասարակությանը՝ իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն մեր բոլորի ազատությունների։ «Հայոց տուն» միություն «Արժանապատվություն» քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընկերություն