Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» Քաղաքակիրթ երկրներում ընդունված է տարեվերջին հռչակել «Տարվա մարդուն»։ Եթե Եվրախորհրդին միանալը մեզանում ուղեկցվեր նման մեծարումներով, ապա հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիայի անունից մենք կառաջարկեինք 2000 թ. «Տարվա մարդ» անվանել Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին։ Մեր ընտրության պատճառն այն չէ, որ նախարարության օրոք «Երեւան» կինոստուդիան ստացավ փետրվարից սառեցված աշխատավարձը եւ արտադրության մեջ մտցրեց նոր ֆիլմեր։ Մենք հատկապես շնորհակալ ենք Վարդան Խաչատրյանին, որ մի քանի ամիս առաջ, դեռեւս խորհրդարանի պատգամավոր լինելով, նա միակն էր պետական այրերից, ով միջամտեց «Երեւան» կինոստուդիայի եւ պետեկամուտների նախարարության վեճին եւ բառացիորեն փրկեց ստուդիան անարդար տուգանքներից եւ անխուսափելի թվացող սնանկացումից։ Վերջին տարիներին հաճախ չեն դեպքերը, երբ պետական գործիչներն ազգային մշակույթն ու արժեքը պաշտպանում են նեղ գերատեսչական շահարկումներից։ Ուստի, մեր շնորհակալությունը հայտնելով Վարդան Խաչատրյանին, մենք ձեր թերթի միջոցով քվեարկում ենք նրա օգտին՝ որպես 2000թ. «Տարվա մարդ»։ «Երեւան» կինոստուդիայի աշխատակազմի անունից՝ Տ. ԽԶՄԱԼՅԱՆ գործադիր տնօրեն 13 դեկտեմբերի 2000թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել