Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

ՍԱՍՈՒՆԻՑ «ԱԿՏԻՎ» ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ԼՂՀ Գերագույն դատարանում դեկտեմբերի 15172ից վերսկսված «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց տարօրինակ հանգամանքներում։ Նախագահող դատավոր Սուրեն Ալեքսանյանը հարկ համարեց բացատրել Սասուն Աղաջանյանի իրավունքները, այն, որ նա իրավունք ունի բացարկ հայտնել դատարանին, անել միջնորդություններ, հարցեր տալ, ինչին ամբաստանյալը պատասխանեց8230 լռությամբ… Դատարանը, մեղմ ասած, հասկացրեց ամբաստանյալին, թե նա ուզում է խոսի, ուզում է չխոսի, դա իր իրավունքն է, եւ դատաքննությունը պետք է ընթանա։ Ի դեպ, շաբաթ օրվա դատական նիստում հրապարակվել էր Սասունի մասով մեղադրականը, ուստի հետեւեց ամբաստանյալների կրկնակի ցուցմունքները։ Բնականաբար, ցուցմունքները հանդիպում էին լռության պատին։ Դատավորը «հարց» ու «պատասխանից» հետո, չգիտես ինչու, մոռացավ հարցնել, թե Սասունը հարցեր չունի՞։ Նրա պաշտպանը՝ Էդուարդ Աղաջանյանը, հարկադրված էր ժամ խնդրել իր պաշտպանյալի հետ առանձնազրույց ունենալու համար։ Պատկերը նույնն էր. Սասունը չխոսեց։ Հետաքրքիր է, չի՞ խոսի ցուցմունք տալուց: Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել