Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

ԱՐԴՅՈՔ ՎԱԼԵՐԻ ԼԵՈՆՏԵՎԸ ՏԵՂՅԱ՞Կ ԷՐ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ Նոյեմբերի 20-ին պետք է տեղի ունենար Վալերի Լեոնտեւի համերգը: Զարմանալի ոչինչ չկար, քանի որ վերջերս ռուսաստանյան ժամանակակից երգիչ-երգչուհիները բավականին հաճախ են ժամանում Հայաստան: Սակայն մինչեւ համերգը Վալերին վայր ընկավ եւ ոտքը կոտրեց: Հայ ժողովուրդը չափազանց սրտացավ ժողովուրդ է, այդ մասին դեռ Մուրացանն է ասել: Բնականաբար, բոլորը ըմբռնումով մոտեցան Լեոնտեւի վնասվածքին: Համերգը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 16-ը: Ռադիոկայանները հավատացնում էին, որ համերգը կկայանա, եթեր հեռարձակելով Լեոնտեւի ձայնը, որտեղ նա փոքր-ինչ անդրշիրիմյան ձայնով ասում էր՝ «ԺՏ ՉրՑՐպփՌ Չ ժՐպՉՈվպ»: Սակայն մոտավորապես դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Վ. Լեոնտեւի համերգը կրկին հետաձգվում է: Մենք զանգահարեցինք «Ֆավորիտ» ֆիրմա, որը եւ պիտի կազմակերպեր չարաբաստիկ համերգը: «Շեֆ» կոչեցյալ Մաքսիմ Հովհաննիսյանը տեղում չէր: Ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է համերգը կրկին հետաձգվում, «Ֆավորիտը» այնպիսի տոնով ասաց, որ Վալերի Լեոնտեւն արդեն դեկտեմբերի 15-ին այստեղ է լինելու, որ մեզ մոտ ոչ մի կասկած չմնաց: Դեկտեմբերի 16-ին ռադիոկայանները մինչեւ վերջին րոպեն հրավիրում էին Լեոնտեւի համերգին: Նշանակված ժամին ժողովուրդը հավաքվում է մարզահամերգային համալիրի մոտ, սակայն ոստիկանները «պատ» են կազմում, որպեսզի ժողովուրդն աստիճաններից առաջ չգնա: Նրանք, երեւի, հեռուստացույցով տեսել էին, թե ինչպես են Ռուսաստանի ֆանատները մազ պոկում կուռքերի գանգերից: Համերգին եկածներին ասացին, որ հաջորդ օրը գան՝ տոմսերի գումարը ետ ստանալու: Զանգահարեցինք «Ֆավորիտին», բայց նրանց հեռախոսն ամբողջ օրը չպատասխանեց, նրանք արդեն «թռած են»: Բացի ճանապարհածախսից, որը բազմապատկում ենք երեքով, հյուրասեր հայ ժողովուրդը հաստատ ամեն «համերգի» ծաղիկ եւ փափուկ խաղալիք է տարել իր սիրելի երգչին: Ո՞վ է գնալու հաջորդ համերգին, ո՞վ կարող է երաշխավորել, որ նման պատմություն չի կրկնվի: Մ.ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել