Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է 2000թ. դեկտեմբերի 15172ին վարչախմբի կողմից Աշոտ Բլեյանի վերաբերյալ քաղաքական դատավճիռը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ միջազգային համընդհանուր նորմերով սահմանված մարդու իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարում է։ Ակնհայտ է, որ քաղաքական գործիչներին ապօրինի մեկուսացնելու քաղաքականությունը նպատակ է հետապնդում լռեցնել հասարակական կարծիքը։ Այսուհետ, ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից իրենց գոյատեւումը երկարաձգելուն ուղղված հնարավոր բռնարարքները կանխելու նպատակով հայտարարում ենք՝ Հետամուտ ենք լինելու շուրջ երկու տասնյակ քաղաքական եւ պետական գործիչների սպանությունների, կեղծ ցուցադրական դատավարությունների եւ քաղաքական հետապնդումների պատվիրատուների բացահայտման եւ հանրապետությունում բարձրագույն իշխանությունների անպատժելիության մթնոլորտի վերացմանը։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն «Մտավորական Հայաստան»կուսակցություն 16 դեկտեմբերի 2000թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել