Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

Ոչ ձուկ, ոչ միս. Սա՞ է շարունակելու մնալ ԱԺՄ172ի գոյավիճակը ԱԺՄ172ն գործող իշխանական համակարգի նկատմամբ ընդդիմություն հայտարարելու նախագծի ներքո 12172րդ համագումարի 70 պատվիրակներ էին ստորագրել։ Եվ այդ նախագծի նախաձեռնողները վստահ էին, որ առնվազն 85 ձայն կստանան։ Մեր հարցին, թե ինչպես է բացատրում, որ իրենց ակնկալիքները չարդարացան՝ այդ նախագծի հեղինակներից մեկը՝ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Միայն մեկ հանգամանքով, որ Վազգեն Մանուկյանն առաջարկեց որոշման մյուս նախագիծը»։ Մեր խնդրանքով նա թվարկեց իրենց եւ Վազգեն Մանուկյանի ու Լյուդվիգ Խաչատրյանի կազմած նախագծերի տարբերությունները։ «Մեր նախագծում շատ ավելի հստակ էր տրված վարչության աշխատանքի գնահատականը եւ շեղվելը 11172րդ համագումարի որոշումներից,172 ասաց պրն Քոչարյանը։172 Մեր նախագծում հայտարարության ձեւով էր արձանագրված, որ ԱԺՄ172ն մնում է ընդդիմադիր ՀՀ նախագահի եւ վարչապետի վարած քաղաքականությանը։ Իսկ Վազգեն Մանուկյանի նախագծում դա միայն նախաբանում, նկարագրական ձեւով է արտահայտված։ Մեզ համար նաեւ մի քիչ անհասկանալի եւ անընդունելի է այդ որոշման «գրեթե սպառվում են իշխանական համակարգը ներսից բարեփոխելու հնարավորությունները» արտահայտությունը»։ Մեր զրուցակիցը համագումարի ընդունած որոշման վերջին հատվածը նմանեցրեց «ըստ էության՝ աշխատանքային պլանի, գրաֆիկի, թե ինչ է պետք անել։ Դրան ամենեւին դեմ չէինք լինի, եթե առանձին ընդունվեր՝ որպես որոշակի հանձնարարականներ վարչությանը։ Բայց դա այնքան էլ քաղաքական չէ համագումարի հայտարարության համար»։ Շավարշ Քոչարյանը մի քանի անգամ բանաձեւել էր, թե քաղաքական դաշտում հստակ են ընդդիմության եւ իշխանության տեղերը՝ երրորդը չկա։ Ըստ այս բաժանման՝ «Երրորդն անդիմություն է»: Իր գնահատմամբ, որտե՞ղ հայտնվեց ԱԺՄ172ն այս որոշումն ընդունելուց հետո։ «Հենց դա է ցավը, որ բավական անորոշ է,172 հոգոց հանելուց հետո պատասխանեց նա։172 Մի կողմից՝ նախաբանում արձանագրված է, որ ԱԺՄ172ն, այո՛, ընդդիմություն է։ Մյուս կողմից՝ այդքան հստակորեն, ինչպես մենք էինք պատկերացնում մեր նախագծով, այդ սահմանը գծված չէ»։ ԱԺՄ երկու թեւերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը նշում էր, թե մյուսի մոտեցումների հաղթանակ տանելու պարագայում՝ իրենք դուրս կգան վարչությունից։ Կարելի՞ է ենթադրել, որ այս դեպքում նման քայլեր չեն հետեւի՝ մեր հարցին ի պատասխան պրն Քոչարյանն ասաց. «ԱԺՄ վարչության առաջարկած փաստաթուղթը շատ ակնհայտ էր, թե դեպի ուր էր տանում եւ չէր էլ թաքցվում։ Ուղղակի համագումարի քննարկումներից հետո իրենք էլ հասկացան, որ անհնար է դրա ընդունումը եւ հանեցին։ Մեր հայտարարություններն ապագա քայլերի վերաբերյալ պայմանավորված էին այդ կուրսով։ Այդ պատճառով էլ այժմ այդքան հստակ չէ8230 Այնուամենայնիվ, օրակարգի մեջ է ԱԺՄ վարչության վերընտրության հարցը։ Մենք միշտ էլ ասում էինք, որ մեր ամենահիմնական նպատակն այն էր, որ ԱԺՄ վարչությունը դառնա աշխատող, գործող, եթե նույնիսկ սխալ ճանապարհով գնա։ Համագումարը շարունակվելու է, ուրեմն մենք էլ ենք դեռ մասնակցելու, մինչեւ տեսնենք, թե ինչ է ստացվում»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել