Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

Ոչ մի զեղչ ջեռուցման համար Վճարեք 1450 դրամ՝ 1 քմ-ի համար եւ վերջ Քանի որ «Ձմեռ» ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը մշակել է մի քանի ծրագրեր, որոշեցինք տեղեկանալ, թե ինչ վիճակում է ջեռուցման խնդիրը, եւ քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Ռոբերտ Բուղդարյանը նշեց, որ այս տարի ջեռուցում կունենա մոտավորապես 40 շենք։ Ըստ պրն Բուղդարյանի, 98- 99թթ. ջեռուցման դիմաց վճարել է բնակչության 19%-ը, իսկ անցած տարի՝ 24%-ը։ Եվ այդ պատճառով ջերմային տնտեսությունը 1995-ին «Հայռուսգազարդին» պարտք է 4 մլրդ դրամ, Ջրմուղին՝ 165 մլն։ Ջեռուցման վերաբերյալ բնակիչների հետ կնքվում է պայմանագիր։ Եթե շենքի «բնակարանների» 60%-ը համաձայն է, նրանք պետք է 30% կանխավճար տան, որից հետո կստանան ջեռուցում։ Նմանատիպ պայմանագրեր կնքել են Դավիթաշենի, Նոր Նորքի, Ավանի, ընդհանուր առմամբ մոտավորապես 40 շենք։ Պրն Բուղդարյանը շեշտեց, որ եթե այլ կոմունալ ծախսերի նկատմամբ կառավարությունը որոշ խավերի նկատմամբ կիրառել է զեղչեր, ապա ջեռուցման վերաբերյալ ոչ մի զեղչ չկա «… ո՛չ զոհվածների ընտանիքները, ո՛չ թոշակառուները…»։ «Ի՞նչ է արվում, երբ շենքի 50%-ն է համաձայն, բայց մնացած 50%-ը քաղաքից բացակա է» հարցին պրն Բուղդարյանը պատասխանեց, որ նրանք պետք է գան եւ կատարեն վճարումները, հակառակ դեպքում շենքը չի ջեռուցվի։ Եթե սոցիալապես անապահով խավը հրաժարվում է ջեռուցումից, ապա եզակի դեպքերում անջատվում են նրանց մարտկոցները։ Պրն Բուղդարյանը շեշտեց, որ «… շենքը առանց ջեռուցման կարող է գոյատեւել 15-20 տարի, որից հետո քայքայվում է»։ Այսինքն՝ ջեռուցումն անհրաժեշտ է։ «Ի՞նչ է արվում այն դեպքում, եթե բնակիչը բողոքում է ջեռուցման անբավարար ջերմաստիճանից» հարցին վերջինս պատասխանեց, որ պայմանագրում նշված է, թե ջեռուցման աստիճանը պետք է լինի 18-ից ոչ պակաս, իսկ դրանից ցածր է լինում այն դեպքում, երբ բնակիչները օգտվում են ջրից (լոգանք են ընդունում, լվացք են անում…)։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել