Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

Հայաստանը փոսագիտության հայրենիք Վերջին ժամանակներս Հայաստանում հիմնական խոսակցությունները կենտրոնանում են «փոսի» թեմայի շուրջ։ Իշխանավորներն ասում են, որ նախկինների պատճառով երկիրը հայտնվել է փոսի մեջ, նախկիններին էլ պնդում են, որ փոսը կար, բայց սաղր էր, իսկ ահա նորերը եկան եւ խորացրեցին։ Այդ չափազանց բեղմնավոր բանավեճի արդյունքում Հայաստանում առաջացավ մի նոր գիտություն, որը կոչվում է փոսագիտություն եւ մասնագետների մի նոր համաստեղություն, որոնք կոչվում են փոսագետներ։ Որպես կոնկրետ ծրագիր առաջարկվում է «ազգովի» դուրս գալ այդ փոսից։ Մինչ օրս ես կարծում էի, որ «ազգովի» միայն շաբաթօրյակ կարելի է կազմակերպել, իսկ տնտեսական ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն մասնագետ տնտեսագետների մշակված ծրագրերով։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում պահանջարկ չկա ոչ տնտեսագետների, ոչ էլ տնտեսագիտության։ Այդպիսի պատվեր չկա ոչ իշխանության, ոչ էլ, այսպես կոչված, ընդդիմության կողմից։ Մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինի սեղանին դրված էր առնվազն 5 ծրագիր. 1) Աջ ուժերի միության, 2) Յուրի Մասլյակովի, 3) Լեոնիդ Աբալկինի, 4) Գերման Գրեֆի եւ 5) Ալեքսանդր Իլարյոնովի ծրագրերը։ Դրանք ընդգրկում էին քաղաքական ամբողջ սպեկտրը՝ արմատական ազատականից մինչեւ ծայրահեղ ձախ եւ նախատեսված էին մինչեւ 2010 թվականը հեռանկարը հաշվի առնելով։ Պուտինը, ինչպես հայտնի է, ընտրեց աջ ցենտրիստական՝ Գերման Գրեֆի ծրագիրը։ Նրա հիմնական արժանիքներից մեկն այն էր, որ այստեղ ընդգծվում էր հին՝ սովետական արժեքներից անցումը շուկայականին, որտեղ քաջալերվում է անձնական հաջողության ձգտումը եւ գերիշխում է լավատեսական աշխարհընկալումը։ Ռուսաստանի նախագահն այդպիսով իր տրամադրության տակ ուներ 5 ծրագիր, Հայաստանի նախագահը՝ 0։ Այնինչ, նման ծրագիր Հայաստանում էլ է հնարավոր կազմել։ Այսօր 1990 թիվը չէ, երբ մենք ունեինք սոցիալիզմից կապիտալիզմի անցման ընդամենը 9172ամսյա լեհական փորձ (Մազավեցկու172Բալցերովիչի ծրագիրը) եւ 6172ամսյա չեխական փորձ (Վացլավ Կլաուսի ծրագիրը)։ Այսօր իրավիճակն էապես այլ է։ Աշխարհում կուտակվել է մի շարք երկրների ավելի քան տասնամյա փորձ (հաջող, թե անհաջող), որը պետք է մեզ սովորեցնի, թե ինչպես է պետք անցնել դեպի շուկայական տնտեսություն։ Բնական է, որ այսօր մշակել «փոսից դուրս գալու» մի քանի ծրագիր Հայաստանի համար այնքան էլ դժվար չէ։ Դա մասնագետների խմբերի մի քանի ամսվա ինտենսիվ աշխատանքի հարց է։ Պակասում է մի «մանրուք»՝ ցանկություն եւ քաղաքական կամք։ Իսկ քանի որ դրանք չկան, տեղի է ունենում հասարակության սրընթաց հիմարացում եւ առաջանում է մի յուրահատուկ մտավոր վակուում, որը իշխանության վակուումից էլ ավելի վտանգավոր է, քանի որ վերջինս կարող է լցվել բիրտ եւ պրիմիտիվ ուժով։ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ Անկախ տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել