Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Արծրուն Խաչատրյանը Աջափնյակի թաղապետի ընտրություններում պրն Խաչատրյանի փայլուն հաղթանակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ որոշում է ոչ միայն փողը, այլեւ մանր եւ միջին բյուրոկրատիան՝ տարածքի պետական հիմնարկների ղեկավարները, որոնցից կախման մեջ են ընտրողները, եւ որոնք իրենց հերթին կախված են թաղապետից: Բացի այդ, պրն Խաչատրյանն այն հազվագյուտ մարդկանցից էր, որին վարձահատույց չէին եղել՝ 1998-ի նախագահական ընտրություններում որոշակի թեկնածուին «արջի ծառայություններ» մատուցելու համար: Հիմա նա էլ ստացավ իր փայը: Պարույր Հայրիկյանը «Ընտրական օրենսգրքում» ժողովրդավարության հաղթանակը մեկնաբանելով, պրն Հայրիկյանը շեշտեց, որ մեծամասնական համակարգով պատգամավոր դառնալու դեպքում, «կներեք, խորհրդարան պիտի անցնի մարդու հետույքը եւ որովայնը»: Անվանի իրավապաշտպանը պիտի նաեւ բացատրեր, թե նախագահ Քոչարյանի մարմնի հատկապես որ մասը, կներեք, մտնելու գնով են մարդիկ դառնում (կամ մնում) նախարարներ, հաջողակ բիզնեսմեններ կամ նոմենկլատուրային քաղաքական գործիչներ: «Սոբեսեդնիկ» թերթը Անմեղության կանխավարկածի վերաբերյալ փայլուն գիտելիքներ է դրսեւորել ռուսաստանյան այս շաբաթաթերթը՝ լուսանկարն ուղեկցելով հետեւյալ մակագրութամբ. «Մերսեդես-600»-ը փրկել է նախագահի կյանքը: Գեներալ Սամվել Բաբայանն ուզում էր այդ կյանքը խլել»: Սույն դատավճիռը զետեղված է Արկադի Ղուկասյանին փառաբանող հսկայածավալ ներդիրում: Եթե իրավագիտության եւ լրագրողական պրոֆեսիոնալիզմի առումով «Սոբեսեդնիկն» առանձնապես չի շահել, ապա նյութական տեսակետից հաստատ չի տուժել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել