Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

Ոզում եմ երեխա ունենալ նախագահից Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում 1800 արհեստականորեն բեղմնավորված կանանցից 1116-ը հղիացել են։ Չբեր զույգերի տրամադրության տակ է գտնվում 5000 բաժին կոնսերվացված սերմնահեղուկ, որը խնայվում է երեւանյան կրիոբանկում։ Խնայեք սերմը բանկում Ողջ ԱՊՀ-ի տարածքում գործում է 20 կրիոբանկ, որոնցից 4-ը՝ Մոսկվայում։ Ռուսաստանի էլիտար բանկը ստեղծել է հանրահայտ Օլեգ Գազմանովը։ Այստեղ ցանկացողները կարող են ձեռք բերել մի խումբ աստղերի սերմնահեղուկները։ Ամենից մեծ ռեյտինգն ունի Ֆիլիպ Կիրկորովի, Ալեքսանդր Սերովի, Լեոնիդ Ագուտինի, Միխայիլ Բոյարսկու, Ալեքսանդր Բույնովի «արտադրանքը»։ Միակ նմանատիպ բանկը Անդրկովկասում գտնվում է Երեւանում։ Իհարկե, այստեղ դժվար է ձեռք բերել, ասենք, գործող նախագահի սերմը, բայց 5 հազար բաժին սպերմայի մեջ կարելի է գտնել որակով ապրանք։ Առողջության պահպանման կենտրոնին կից «Հույս-Մ» բաժինը գործում է բավականին էֆեկտիվ։ Այստեղ նույնիսկ օգտվում են սերմնահեղուկի պահպանման սեփական տեխնոլոգիայից, որը մշակել է բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գրիգորյանը։ Ցանկացած տղամարդու սերմը կարելի է սառեցնել, տասնյակ տարիներ պահպանել հեղուկ ազոտի մեջ՝ մինուս 196 աստիճանի պայմաններում եւ հետագայում օգտագործել բեղմնավորման համար։ Հնարավոր է պաշարել տաղանդավոր ժամանակակիցների սպերմա, այդպիսով պահպանելով ազգի գենոֆոնդը եւ կանանց տալով հնարավորություն երեխա ունենալ որեւէ հանճարից։ Այդ ուղղությամբ Հայաստանում կատարվում են որոշակի քայլեր։ Էլիտար կրիոբանկ ստեղծելու միակ պատնեշը հենց իրենք, ազգի հերոսներն են, որոնք, ի տարբերություն արտասահմանյան կոլեգաների, պատշաճ չեն համարում «ցրիվ տալ» իրենց թանկարժեք բջիջները. դե, ի՞նչ իմանան ում անարժան գեների հետ հետագայում դրանք կխառնվեն։ Սերմը քանի՞ս ա Արտասահմանում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, մեկ բաժին սպերման դոնորին բերում է 100 դոլար։ Հայաստանում, իհարկե, սերմնահեղուկի գներն ավելի քան համեստ են։ Մեկ բաժնի համար տեղացին ստանում է ընդամենը 5 հազար դրամ։ Արտասահմանում մեկ ցիկլը, այսինքն 5-7 անգամվա սպերմայի ներդնումը, արժե 1000 դոլար։ Հայաստանում այն արժենում է 50 դոլար։ Սակայն հաճախ հղիանալու համար անհրաժեշտ է ընդունել մինչեւ 6 ցիկլ։ Ամուսնո՞ւց, թե՞… Հնուց Հայաստանում չբերության ողջ մեղքը գցվում էր կնոջ վրա։ Սակայն ապացուցված է, որ 50 տոկոսի դեպքում անպտուղ է տղամարդը։ Այդ իսկ պատճառով, «Հույս- Մ»-ում առաջին հերթին ստուգում են ամուսնուն։ Եթե սպերմայի գծով պրոբլեմներ չկան, հետազոտում են զույգի համատեղության աստիճանը։ Բաժանմունքի ողջ սերմի պաշարը ապահովվել է 16 հոգու օգնությամբ։ Դոնորի ընտրությունը միայն համակրանքի հարց է։ Շատ դեպքերում դեր է խաղում նրա արտաքին նմանությունը ամուսնուն (զույգին տրամադրվում է դոնորների մանրամասն նկարագրությունը)։ Փողի՞ համար, թե՞ կյանքի Դոնորների մեծ մասը խոստովանեցին, որ սպերմա հանձնել իրենց դրդում է միայն ֆինանսական անապահովությունը։ Նրանք նշեցին նաեւ, որ նման գործողությունից ոչ մի տհաճ զգացումներ չեն ունենում։ Սուռոգատ հայրը աշխատում է չմտածել իր՝ աշխարհով մեկ սփռված զավակների մասին։ «Ես ուրախ եմ, որ որոշ կանանց օգնել եմ մայր դառնալ,- ասում է երկու տարվա ստաժ ունեցող մի դոնոր։- Բայց այդ երեխաներին ես չեմ համարում իմը։ Ես նրանց երբեք չեմ տեսել եւ չեմ տեսնի, հետեւաբար չեմ կարողանա սիրել»։ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել