Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ

Դեկտեմբեր 02,2000 00:00
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ նախագահը, Մինսկում Հեյդար Ալիեւի հետ իր ավանդական հանդիպումն անցկացնելուց հետո, զուտ հայրենասիրական մտահոգություն հայտնեց. Ղարաբաղի հարցը պետք է լուծել մինչեւ 2003 թվականի ընտրությունները, «հակառակ դեպքում՝ հարցը կդառնա ներքաղաքական շահարկումների առարկա»: Ճիշտ է ասում նախագահը՝ կան դեռեւս մեզանում անգիտակից գործիչներ: Բա կարելի՞ է Ղարաբաղի հարցը շահարկման առարկա դարձնել: Բա պարկեշտ մարդը այդ խնդիրը աթոռին հասնելու համար կօգտագործի՞: Մի՞թե վարչապետ Քոչարյանը 97-ին եւ 98-ի սկզբին այդպես էր վարվում:

Գագիկ Կոստանդյանը

Gagik kostandyan

Պատասխանելով Ավանի թաղապետի այն մեղադրանքին, թե սույն պատգամավորը ջեռուցման համար պարտքեր ունի, սպայական պատվի գլխավոր ասպետը խրոխտ հայտարարեց, որ ինքը պարտք է միայն ծնողներին եւ Հայրենիքին: Բնականաբար, իրավացի է պրն Կոստանդյանը. դեռեւս խորհրդային ժամանակներից ԲԽՍՍ-ի քննիչներն իրենց անբասիր վարքով եւ ժուժկալ կյանքով բազմաթիվ պարտքեր են կուտակել, որոնք առ այսօր չեն կարողացել վերադարձնել:

Վլադիմիր Դարբինյանը

Vladimir Darbinyan

Զարմանալիորեն իրատեսական համոզմունք հայտնեց Խորհրդային Հայաստանի հոբելյանի կապակցությամբ ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար ընկ. Վ.Դարբինյանը. «Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը նորից կվերադառնա սոցիալիստական վերածննդի ուղի»: Ահա թե ինչով է զբաղված կոմունիստ նախարար Լեոնիդ Հակոբյանը մի կառավարությունում, որն իր բյուջեն կազմում է IMF-ի առաջարկներով. ներսից քայքայիչ աշխատանք է կատարում՝ երկիրը սոցիալիստական ուղու վրա թեքելու նպատակով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031