Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

«ՏԵՂԻՑ ՎԵՐԿԱՑՈՂԸ ՄԱՐՔՍԻՆ Է ՔՆՆԱԴԱՏՈՒՄ» Բողոքում է առաջին քարտուղար Արամ Խաչատրյանը ՀԿԿ Վանաձորի քաղկոմի հերթական ասուլիսը (մեկ տարվա ընթացքում թվով 3172րդ) Հայաստանում սովետական կարգերի հաստատման դերն ու նշանակությունը հիշեցնելու միտում ուներ։ Ասուլիսի սկզբում քաղկոմի 1172ին քարտուղար Արամ Խաչատրյանը քննադատեց նրանց, ովքեր «անխիղճ կերպով կեղծում են պատմական փաստերը», սակայն խոստովանեց, որ «հակակոմունիստական հիստերիան» պակասել է, եղածն էլ «ժողովրդի վրա այլեւս ազդեցություն չի գործում»։ Ի դեպ, Ա. Խաչատրյանը քննադատեց «Ինտերկապ» հեռուստաստուդիային՝ կոմկուսի վերաբերյալ ռեպորտաժները երբեմն «թույնով» ներկայացնելու համար (հավանաբար դա նրանից է, որ «Ինտերկապը» վերջերս արեւմտյան գրանտ է շահել)։ Ինչպես կոմկուսի հանրահավաքների ժամանակ, ասուլիսի առիթն էլ կոմունիստները բաց չթողեցին՝ ԱԺՄ172ականներին քննադատելու համար՝ վերջիններիս մեղադրելով ՀՀՇ լինելու մեջ, իսկ «էդ միամիտ ժողովրդին» էլ մեղադրեցին, որ «էդքանը չի հասկանում» ու հավատում է նրանց։ «Մեզ համարում են ծերունիների կուսակցություն. իհարկե՝ ծերունիներն են հասկանում, թե ինչ ենք կորցրել»,172 նշեց Ա. Խաչատրյանը, սակայն հպարտությամբ տեղեկացրեց, որ Վանաձորի կոմկուսի շարքերում 50 կոմունիստ172երիտասարդներ կան՝ բուհերի ուսանողներ։ Ընդհանրապես կոմունիստների թիվը Վանաձորում 400 է։ Փոքր թիվը բացատրվեց նրանով, որ վերջին 1,5 տարում «կոմկուսը ազատվել է պատեհապաշտներից», քանի որ «կոմկուսը գարեջրի սրահ չէ, որ ով ուզի՝ մտնի»։ Առհասարակ Ա. Խաչատրյանը բավականին օրիգինալ մտքեր հայտնեց. «Ինչո՞ւ Մարքսին քննադատում են, Սեն172Սիմոնին ու Օուենին չեն քննադատում։ Տեղից վերկացողը Մարքսին քննադատում է»։ Կամ՝ «Ստալինն ի՞նչ գիտեր, թե այնինչ գյուղում ով է երկրի դավաճան։ Մեկը մեկի կնկա վրա աչք է ունեցել, մատնել է՝ թե «հայրենիքի դավաճան» է»։ Նաեւ անկեղծորեն գանգատվեց, թե կոմունիստներից մեկը իրեն ասել է. «Դե դու մանկավարժականի դասախոս ես՝ ուսանողներն էլ հիմա սովորող չեն։ Ուրեմն քո գործը լավ կլինի»։ «Էդ ասողը փաստորեն կոմունիստ է եղել, չէ՞»,172 քինախնդիր նկատեց «Ինտերկապի» լրագրողը։ Կոմկուսի առաջին քարտուղարը դատապարտեց, թե ինչո՞ւ են խանգարում, որ «Կապիտալիստական Հայաստանը միանա կապիտալիստական Ռուսաստանին» (բա կոմունիստական Բելառո՞ւսը)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել