Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

Չնախատեսված ելույթի հետեւանքները Մեկ ամիս առաջ ութօրյա վարչական կալանքի դատապարտվեց 56172ամյա Վրեժ Գյոզալյանը, որի միակ մեղքն այն էր եղել, որ ելույթ էր ունեցել Արկադի Վարդանյանի կազմակերպած հանրահավաքում եւ մասնակցել երթին։ «Արմենիա» հյուրանոցի բաժնի նախկին վարիչ Վրեժ Գյոզալյանը պատմեց, որ հոկտեմբերի 30172ին շուրջ երկու ժամ համոզել էր, որ իրեն հավաքված մեծ լսարանի առջեւ ելույթի հնարավորություն տան։ Խոսել էր «Արմենիա» հյուրանոցի նախկին կոլեկտիվի ոտնահարված իրավունքները վերականգնելու երկամյա պայքարի մասին եւ ասել, որ եթե այսպես շարունակվի՝ հնարավոր չի լինի գոյություն պահպանել Հայրենիքում։ «Ես ասացի, որ ես ու իմ զավակները պիտի ապրենք Հայաստանում։ Եվ այն մարդիկ, ովքեր մեզ զրկել են աշխատանքից եւ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մենք արմատախիլ լինենք, հեռանանք՝ թող իրենք հեռանան Հայաստանից»։ Հետո Վրեժ Գյոզալյանը մասնակցել էր դեպի նախագահի նստավայր երթին. «Ես տեղյակ չէի՝ այդ երթն արտոնվա՞ծ էր, թե՞ ոչ։ Դրա համար թող պատասխան տան այն մարդիկ, որ գիտեին, թե արտոնված չէ, բայց չարտահայտվեցին։ 30 հազար մարդ Օպերայի բակից շարժվեց դեպի նախագահի նստավայր։ 30 հազարից մեկն էլ ես եմ եղել։ Եվ ինձ չի հետաքրքրել, մտքովս էլ չի անցել, թե սա արտոնվա՞ծ երթ է»։ Հետեւել էր Կենտրոն եւ Նորք172Մարաշ համայնքների դատարանի վճիռը՝ «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1172ին մասով՝ պատասխանատվության ենթարկելու մասին։ 8172օրյա կալանքից ազատ արձակվելուց հետո Վրեժ Գյոզալյանը պարզել էր, որ այդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը վերաբերում է հանրահավաքի, ցույցի կամ երթի կազմակերպիչներին միայն եւ ոչ մասնակիցներին։ Վրեժ Գյոզալյանը պատմեց, որ Խկի172ում իր հետ նստած էին հոկտեմբերի 30172ի հանրահավաքի առնչությամբ կալանավորված եւս 3 հոգի. «Բավականին կիրթ մարդիկ էին։ Նրանցից մեկն անգամ մասնակից չէր, բայց նրան էլ էին բռնել, քանի որ ինչ172որ կապ էին կասկածել։ Եվս մեկին գիտեմ, որի ընկերն էր միայն մասնակցել…»։ Վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանի այս որոշումը ենթակա չէ գանգատարկման։ Սակայն Վրեժ Գյոզալյանը չի էլ մեղադրում իրեն դատած դատավորին. «Հոկտեմբերի 30172ի հանրահավաքի մասնակիցներին կալանավորելը իշխանության գլուխ կանգնած մարդկանց պատվերն էր։ Եվ դրա համար մեղավոր չէին ոչ ՆԳ աշխատակիցները, ոչ էլ արդարադատության մարմինները։ Նրանք ոչ թե դատավորներ էին այս դեպքում, այլ միայն պատվեր կատարողներ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել