Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

«ԽՈԶ ՊԱՀՈՂ ՎՌԱՄԻՑ Ի՞ՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԶԱՎԹՈՂ» Թեեւ հոկտեմբերի 27172ի գործով քննչական խմբի ղեկավարը մերժել է Սամվել Դեմիրճյանի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Սարգսյանի միջնորդությունը, այսուհանդերձ, վերջինս չի պատրաստվում բողոքարկել այդ որոշումը, քանի որ վստահ է, թե դարձյալ մերժում է հետեւելու։ Երեկ փաստաբանը պնդեց միջնորդության իր այն դրույթը, որ սխալ է ձեւակերպված Նաիրի Հունանյանին եւ հանցավոր խմբի այլ անդամներին առաջադրված այն մեղադրանքը, թե «ունենալով ծայրահեղ բացասական դիրքորոշում եւ թշնամական վերաբերմունք ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ու նրանց ղեկավար անձանց նկատմամբ… Նպատակադրվել է դավադրությամբ զավթել իշխանությունը»։ Ըստ Աշոտ Սարգսյանի՝ նման ձեւակերպումը հանգեցնում է այն մտքին, որ Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27172ի ոճրագործությունը կատարել է անձնական դրդապատճառներով՝ ունենալով անձնական թշնամանք Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ մյուսների նկատմամբ։ «Լրիվ աբսուրդ է, թե Նաիրի Հունանյանն էր զավթելու իշխանությունը,172 ասաց պրն Սարգսյանը։172 Երկրի կենդանի նախագահի օրոք նա ի՞նչ զավթող է, ինչպե՞ս էր զավթելու իշխանությունը»։ Եթե չենք սխալվում, ըստ Նաիրի Հունանյանի թղթապանակում պարունակվող փաստաթղթերի՝ նախատեսվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը։ Այլ հարց է, որ հոկտեմբերի 27172ին նա իր նախաձեռնությունները կյանքի կոչելու ընդամենը մի թեթեւ, թույլ փորձ արեց։ Վիճարկելով «թշնամական վերաբերմունքի» մասին գնահատականը՝ փաստաբանը պատմեց լրագրող Տիգրան Նազարյանի ցուցմունքի մասին, որն ասել էր, թե 1998172ին, երբ Նաիրի Հունանյանը կազմակերպում էր ուսանողական շարժման 10172ամյակի հանդիսությունը, ձգտում էր, որ անպայման ներկա լիներ Վազգեն Սարգսյանը, եւ խիստ հիացած էր նրա անձով ու կերպարով։ Աշոտ Սարգսյանը, վկայակոչելով քրեական գործի նյութերը, նշեց, թե «պարզ երեւում է, որ Նաիրի Հունանյանը եւ իր հանցախումբը ընդամենը կատարել են պատվերով ահաբեկչական գործողություն»։ Փաստաբանն առավել ճշգրիտ էր համարում այս ձեւակերպումը, թե հանցավոր խմբի գործողություններն ուղղված են եղել այս գործիչներին սպանելու միջոցով իշխանությունը թուլացնելուն եւ «գործով չպարզված ուժերի կողմից դավադրությամբ իշխանությունը զավթելուն»։ Մինչդեռ քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանը, մերժելով մեղադրանքի վերաձեւակերպման մասին որոշումը, նշել էր, որ անկախ այն հանգամանքից, թե Նաիրի Հունանյանն այլ ուժերի կազմակերպմա՞մբ է կատարել այդ հանցագործությունը՝ հիմնավորված է, որ նա ունեցել է այդ վերաբերմունքը տվյալ գործիչների նկատմամբ եւ «դժգոհ է եղել նրանց կողմից տարվող քաղաքականությունից»։ Իր միջնորդության մեջ Աշոտ Սարգսյանը նաեւ նշել էր, թե քրեական գործով անհրաժեշտ իրավական գնահատականներ չեն տրվել ԱԱ եւ ՆԳ նախարարությունների պաշտոնատար անձանց գործողություններին եւ պաշտոնական պարտականությունների չկատարմանը։ Մեր խնդրանքով մանրամասնելով այս դրույթը, փաստաբանն ասաց. «Եթե դեռ մարտից, բացահայտորեն, առանց թաքցնելու ձեւավորվել է հանցավոր խումբ, Նաիրի Հունանյանն անգամ պատահական մարդկանց, տարբեր ընկերների՝ Շանթ Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի եւ այլոց մոտ արտահայտել է այն միտքը, թե պետք է իշխանափոխություն արվի եւ սպանվի Վազգեն Սարգսյանը, (…) ինչո՞ւ չի կանխվել այս հանցագործությունը»։ Ի դեպ, Աշոտ Սարգսյանը բացահայտեց նաեւ, որ ԱԱՆ172ի «Եթե չեմ սխալվում՝ կառավարական կապերի վարչության կամ բաժնի» աշխատակից մայոր Եսայանը, որին գինովցած վիճակում իր ծրագրի մասին պատմել էր Նաիրի Հունանյանը, «դեպքից հետո էլ չի եկել կամովին ցուցմունք տա։ Այդ սպան քննվել է միայն հունվարին»։ Փաստաբանն ասաց, որ եթե ՆԳ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նյութերը 11722 հատոր են կազմում (եւ սա այն պայմաններում, երբ Նաիրի Հունանյանն իր ցուցմունքում նշել է, որ ուսումնասիրել էր եւ գիտեր, որ ոստիկաններն անզեն են). «չկա ոչ մի էջ այս գործում ԱԱՆ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության վերաբերյալ»։ Փաստաբանն ինչ172որ մեկի ցուցմունքը հիշատակեց, թե «բացի սպանություններից եւ մի քանի հիմարություն դուրս տալուց՝ ոչինչ չեն արել, սպասողական վիճակում էին»։ Եվ ընդհանրապես, դահլիճում գտնվածների 9 հատոր կազմող բոլոր ցուցմունքներում, ըստ պաշտպանի՝ կարմիր թելի պես անցնում է, որ «նրանք 21723 ժամ ոչ մի գործողություն չեն արել, բացի սպասելուց եւ ինչ172որ կապեր հաստատելուց»։ Եվ նշեց, թե քննությամբ պարզված չէ, թե ինչի՞ց հետո նրանք 180 աստիճանով փոխվեցին՝ ինչ172որ հեռախոսազանգի՞ց, թե՞ ինչ172որ մեկի ներս գալ172դուրս գալուց կամ պահվածքից։ Աշոտ Սարգսյանը մի քանի անգամ կրկնեց, թե Նաիրի Հունանյանը պայման է դրել, որ իրեն ուղիղ եթեր է տրամադրվելու Ազգային հեռուստատեսությամբ։ Եվ չի հրաժարվել այդ ցուցմունքից։ Իսկ այն հարցին ի պատասխան, թե արդյոք այս հանցագործության պատվիրատուն ներքի՞ն ուժերից է, Աշոտ Սարգսյանը պատմեց հայտնի մանրապատումը թռուցիկի մասին, որտեղ ոչինչ գրված չէր, քանի որ բոլորն ամեն ինչ էլ գիտեն։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել