Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

ՀԱՕԿ172Ի ԳՈՐԾԿՈՄԸ ԳՆԱՀԱՏԵՑ ԹԻՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ Երեկ ՀՀ սպորտվարչության նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որում, ինչպես նախատեսված էր, լսվեցին համապատասխան մարզական ֆեդերացիաների եւ Ազգային հավաքական թիմերի մարզիչների հաշվետվությունները՝ Սիդնեյի օլիմպիական խաղերին, ըստ ոլորտների, հայ մարզիկների մասնակցության մասին։ Մինչ գործկոմի օրակարգի հարցերի քննարկման արդյունքներին անցնելը, ցանկանում եմ անդրադառնալ տվյալ նիստում տեղի ունեցած մի փաստի, որը լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու արդեն իսկ ընդունված սկզբունք է դարձել։ Այլեւս ոչ ոք չի կասկածում, որ ՀԱՕԿ172ում սկանդալային իրավիճակ է ստեղծվել, եւ ժողովուրդը անհանգստությամբ է սպասում լիարժեք տեղեկատվության։ Վերոհիշյալ նիստին ներկա լինել ցանկացել է մեր գործընկերը (լրատվամիջոցը եւ գործընկերոջ անունը հարմար չեմ համարում նշել), որի համար նա նախապես ստացել է ՀԱՕԿ172ի գլխավոր քարտուղար Նշան Մունչյանի համաձայնությունը։ Սակայն նիստ վարող ՀԱՕԿ172ի փոխնախագահ Աշոտ Մելիք172Շահնազարյանը կամայականորեն խնդրել է լրագրողին ազատել դահլիճը՝ մինչդեռ փորձառու դիվանագետը պետք է որ քաջատեղյակ լիներ, որ նիստի բաց կամ փակ լինելը որոշում են գործկոմի անդամները՝ քվեարկությամբ։ Վերադառնալով ՀԱՕԿ172ի գործկոմի օրակարգին, տեղեկացնենք, որ օլիմպիական խաղերում իրենց ներկայացուցիչներն ունեցած ֆեդերացիաները եւ հավաքականների մարզիչները, գործկոմին հաշվետվություն տալով, տվել են նաեւ իրենց թիմերի մասնակցության գնահատականը, որոնց գործկոմի կարծիքը մասամբ է համապատասխանել։ Մասնավորապես, գործադիր կոմիտեն, լսելով բոլորին, որոշել է բավարար գնահատել ծանրորդների, ազատ ոճի ըմբիշների եւ թիավարորդների մասնակցությունը օլիմպիական խաղերին, անբավարար է համարել Սիդնեյում ձյուդոյի, հունա172հռոմեական ըմբշամարտի, թեթեւ ատլետիկայի, ջրացատկի եւ բռնցքամարտի հավաքականների մասնակցությունը, իսկ լողի եւ հրաձգության մրցելույթներն ընդունել է ի գիտություն, քանի որ վերջիններից ի սկզբանե բարձր արդյունքներ չեն ակնկալվել, եւ այդ մարզաձեւերի ներկայացուցիչները օլիմպիական խաղերին մասնակցել են ՄՕԿ172ի հրավերքով, այլ ոչ թե՝ վարկանիշային մրցաշարերում օլիմպիական ուղեգիր նվաճելով։ ՀԱՕԿ172ի գործկոմը նաեւ որոշել է օլիմպիական կոմիտեի անդամի կարգավիճակ տալ Սիդնեյի օլիմպիական խաղերին մասնակցած բոլոր մարզիկ172մարզուհիներին եւ բավարարել որոշ մարզաձեւերի ֆեդերացիաների՝ ՕԿ172ի կազմում իրենց ներկայացուցիչներին փոխելու առաջարկը։ Նիստի վերջում ՀԱՕԿ172ի փոխնախագահ Աշոտ Մելիք172Շահնազարյանի հետ զրուցելիս հետաքրքրվեցինք նաեւ, թե նա Բենուր Փաշայանի առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ ունի՞։ Հիշեցման կարգով ասենք, որ նախորդ անգամ նա հայտարարել էր, թե ՀԱՕԿ172ի նախագահը բուժվում է Մոսկվայում։ «Նա բժշկական փաստաթուղթ է ուղարկել»,172 եղավ պատասխանը։ – Ո՞ր քաղաքում է, ո՞ր հիվանդանոցում։ – Տեղեկանքը Կրասնոդարից է, որում նշված է, թե իբր առողջությունն է վերականգնում,172 եղավ պատասխանը։ – Դեկտեմբերի 6172ին կայանալիք ՀԱՕԿ172ի ասամբլեայում, օրակարգում բացի ՀԱՕԿ172ի նախագահի հրաժարականից մտցվա՞ծ է ֆինանսական հաշվետվության հարցը։ – Օրակարգում առայսօր միայն Փաշայանի հրաժարականի հարցն է։ Բայց հնարավոր է, որ լինեն նաեւ այլ առաջարկներ։ Այդ օրը ամեն ինչ հայտնի կդառնա, հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ ֆինանսական հաշվետվության մասին իմ կարծիքը հետեւյալն է. կարելի էր ասամբլեան հրավիրել մեկ172երկու ամիս ուշ եւ այն ժամանակ լսել նաեւ ֆինանսական հաշվետվությունը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել